Իրանի սպորտի ոսկե շաբաթը
(last modified Thu, 30 May 2024 07:10:12 GMT )
Մայիս 30, 2024 10:40 Asia/Tehran
  • Իրանի սպորտի ոսկե շաբաթը

Վերջին 7 օրում իրանցի մարզիկները մասնակցել են 3 միջազգային առաջնության և արժանացել 7 ոսկե մեդալի։

Իրանի սպորտային նորություններից են.

Իրանի հոկեյի ազգային հավաքականն Ասիայի առաջնությունում հաղթել է Մալայզիայի հավաքականին։

Իրանի ֆուտզալի ազգային հավաքականի աստղ Սալար Աղափուրն ընտրվել է աշխարհի լավագույն երիտասարդ ֆուտզալիստ։

Sepak takraw սպորտաձևում Իրանի երկու և երեք հոգանոց հավաքականները դարձել են մրցությունների չեմպիոն։

 Սալար Աղափուրն ընտրվել է աշխարհի լավագույն երիտասարդ ֆուտզալիստ

Futsal Planet կայքը, որն ամեն տարի ներկայացնում է աշխարհի լավագույն ֆուտզալիստներին, այս տարի 10 հավակնորդների թվում ներառել է նաև  Սալար Աղափուրին։ Ավելի ուշ, կայքն Աղափուրին ընտրել է որպես աշխարհի լավագույն երիտասարդ խաղացող։

Իրանի վոլեյբոլի կանանց ազգային հավաքականի հաղթանակը

Իրանի վոլեյբոլի կանանց ազգային հավաքականը Ասիայի կանանց գավաթի երրորդ խաղարկության ընտրական փուլում 3։1 հաշվով հաղթել է Հոնկոնգի ազգային թիմին։

Իրանի վոլեյբոլի կանանց ազգային հավաքականը

Գունավոր մեդալներ՝ պարաատլետիկայի աշխարհի առաջնությունում

2024 թվականի աշխարհի պարաատլետիկակի մրցումները հյուրընկալել էր Ճապոնիայի Կոբե քաղաքը։ Մրցաշարում իրանցի Սաիդ Աֆրուզը ոսկե մեդալ է նվաճել F34 դասի նիզակի նետում մրցությունում, Յասին Խոսրավին ոսկե մեդալ  է նվաճել ծանրամարտի F57 քաշային կարգում, Մեհդի Օլադը՝ F11 դասում սկավառակի նետում վարժությունում,  իսկ արծաթե մեդալների են արժանացել Սեյեդ Ալի Ասղար Ջավանմարդին՝ F35 դասում սկավառակի նետում և Սադեղ Բեյթսիահը՝  F41 դասում  նիզակի նետում մրցաձևերում։

Տեսողական խնդիրներ ունեցողների և կույրերի  մրցություններում, իրանցի մարզիկներ Ամիրհոսեյն Ալիփուրը և Հաջեր Սաֆարզադեն  ոսկե մեդալներ են նվաճել երկու 400 մետր վազքի մրցությունում։ Իսկ  Ալի Փիրուջը  և  Մեհդի Օլադը  համապատասխանաբար նիզակի նետում և ծանրամարտ մրցաձևերում, արժանացել են  արծաթե մեդալների: Բրոնզե մեդալները նվաճել են ծանրամարտիկ Սաման Փաքբազը, սկավառակի նետում մրցաձևում՝ Մեհդի Օլադը և նիզակի նետում մրցաձևում՝ Սաջադ Նիքփարասթը:

Սայիդ Աֆրուզ, Իրանի ներկայացուցիչ 34F դասի նիզակի միջոցառմանը

Ուզբեկստանի մայրցամաքային շրջագայության մրցաշարում իրանցի մարզիկներն արժանացել են ոսկե և արծաթե մեդալների

Ուզբեկստանի մայրցամաքային շրջագայության աթլետիկայի մրցումներում, սկավառակի նետում մարզաձևում, իրանցի Հոսեյն Ռասուլին  նվաճել է ոսկե մեդալ, իսկ ծանրամարտի փոխչեմպիոնի կոչումը նվաճել է Մեհդի Սաբերին։

 

Հոսեյն Ռասուլի

Մալայզիայում կայացած Sepak takraw մարզաձևի աշխարհի գավաթի խաղարկությունում Իրանի երկու և երեք հոգանոց հավաքականները նվաճել են մեկական ոսկե մեդալ։

Sepak takraw մարզաձևում  Իրանի ազգային հավաքականը

Իրանցի շախմատիստն դարձել է Sharjah Masters 2024 մրցաշարի չեմպիոն

Իրանցի շախմատիստ՝ Բերդիա Դանեշվարը արժանացել է Sharjah Masters 2024 մրցաշարի չեմպիոնի տիտղոսին։ Ռուս և ամերիկացի շախմատիստները նվաճել են համապատասխանաբար  երկրորդ և երրորդ տեղերը։

Բերդիա Դանեշվար

Իրանի գնդակով  հոկեյի ազգային հավաքականն 9-րդ անգամ դարձել է Ասիայի չեմպիոն

Իրանի գնդակով հոկեյի ազգային հավաքականը 9-րդ անգամ դարձել է  Ասիայի չեմպիոն՝ հաղթելով Մալայզիայի ընտրանուն։ Իրանի հոկեյի ազգային հավաքականը, որը աշխարհի 2-րդ հորիզոնականում է, իրավունք է ստացել մասնակցելու 2025 թվականի աշխարհի առաջնությանը։

Իրանի գնդակով  հոկեյի ազգային հավաքականը

Իրանի գնդակով  հոկեյի ազգային հավաքականը

Իրանցի մարզիկն ու մարզուհին՝  չմշկասահքի համաշխարհային  վարկանիշային աղյուսակում

Չմշկահասքի համաշխարհային ֆեդերացիայի վարկանիշային աղյուսակում առաջին տեղը զբաղեցրել է իրանցի Ռեզա Լասաին։ Իսկ երիտասարդների խմբում իրանցի մարզուհի  Ռոմինա Սալեքին   զբաղեցրել է երկրորդ տեղը։

Վրաստանի ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցումների չեմպիոն է  ճանաչվել Իրանի հավաքականը

Վրաստանի Նովազար Էսխիրլիի գավաթի ազատ ոճի ըմբշամարտի միջազգային երիտասարդական մրցույթում Իրանի երիտասարդական հավաքականը նվաճել է երկու ոսկե, մեկ արծաթե և մեկ բրոնզե մեդալ և դարձել մրցաշարի չեմպիոն։

  Իրանի   ազատ ոճի ըմբշամարտի երիտասարդական հավաքականը