Իրանի սպորտի ոսկե շաբաթը
Վերջին 7 օրում իրանցի մարզիկները մասնակցել են 3 միջազգային առաջնության և արժանացել 7 ոսկե մեդալի։
Իրանի սպորտային նորություններից են.
Իրանի հոկեյի ազգային հավաքականն Ասիայի առաջնությունում հաղթել է Մալայզիայի հավաքականին։
Իրանի ֆուտզալի ազգային հավաքականի աստղ Սալար Աղափուրն ընտրվել է աշխարհի լավագույն երիտասարդ ֆուտզալիստ։
Sepak takraw սպորտաձևում Իրանի երկու և երեք հոգանոց հավաքականները դարձել են մրցությունների չեմպիոն։
Սալար Աղափուրն ընտրվել է աշխարհի լավագույն երիտասարդ ֆուտզալիստ
Futsal Planet կայքը, որն ամեն տարի ներկայացնում է աշխարհի լավագույն ֆուտզալիստներին, այս տարի 10 հավակնորդների թվում ներառել է նաև Սալար Աղափուրին։ Ավելի ուշ, կայքն Աղափուրին ընտրել է որպես աշխարհի լավագույն երիտասարդ խաղացող։
Իրանի վոլեյբոլի կանանց ազգային հավաքականի հաղթանակը
Իրանի վոլեյբոլի կանանց ազգային հավաքականը Ասիայի կանանց գավաթի երրորդ խաղարկության ընտրական փուլում 3։1 հաշվով հաղթել է Հոնկոնգի ազգային թիմին։

Գունավոր մեդալներ՝ պարաատլետիկայի աշխարհի առաջնությունում
2024 թվականի աշխարհի պարաատլետիկակի մրցումները հյուրընկալել էր Ճապոնիայի Կոբե քաղաքը։ Մրցաշարում իրանցի Սաիդ Աֆրուզը ոսկե մեդալ է նվաճել F34 դասի նիզակի նետում մրցությունում, Յասին Խոսրավին ոսկե մեդալ է նվաճել ծանրամարտի F57 քաշային կարգում, Մեհդի Օլադը՝ F11 դասում սկավառակի նետում վարժությունում, իսկ արծաթե մեդալների են արժանացել Սեյեդ Ալի Ասղար Ջավանմարդին՝ F35 դասում սկավառակի նետում և Սադեղ Բեյթսիահը՝ F41 դասում նիզակի նետում մրցաձևերում։
Տեսողական խնդիրներ ունեցողների և կույրերի մրցություններում, իրանցի մարզիկներ Ամիրհոսեյն Ալիփուրը և Հաջեր Սաֆարզադեն ոսկե մեդալներ են նվաճել երկու 400 մետր վազքի մրցությունում։ Իսկ Ալի Փիրուջը և Մեհդի Օլադը համապատասխանաբար նիզակի նետում և ծանրամարտ մրցաձևերում, արժանացել են արծաթե մեդալների: Բրոնզե մեդալները նվաճել են ծանրամարտիկ Սաման Փաքբազը, սկավառակի նետում մրցաձևում՝ Մեհդի Օլադը և նիզակի նետում մրցաձևում՝ Սաջադ Նիքփարասթը:

Ուզբեկստանի մայրցամաքային շրջագայության մրցաշարում իրանցի մարզիկներն արժանացել են ոսկե և արծաթե մեդալների
Ուզբեկստանի մայրցամաքային շրջագայության աթլետիկայի մրցումներում, սկավառակի նետում մարզաձևում, իրանցի Հոսեյն Ռասուլին նվաճել է ոսկե մեդալ, իսկ ծանրամարտի փոխչեմպիոնի կոչումը նվաճել է Մեհդի Սաբերին։

Մալայզիայում կայացած Sepak takraw մարզաձևի աշխարհի գավաթի խաղարկությունում Իրանի երկու և երեք հոգանոց հավաքականները նվաճել են մեկական ոսկե մեդալ։

Իրանցի շախմատիստն դարձել է Sharjah Masters 2024 մրցաշարի չեմպիոն
Իրանցի շախմատիստ՝ Բերդիա Դանեշվարը արժանացել է Sharjah Masters 2024 մրցաշարի չեմպիոնի տիտղոսին։ Ռուս և ամերիկացի շախմատիստները նվաճել են համապատասխանաբար երկրորդ և երրորդ տեղերը։

Իրանի գնդակով հոկեյի ազգային հավաքականն 9-րդ անգամ դարձել է Ասիայի չեմպիոն
Իրանի գնդակով հոկեյի ազգային հավաքականը 9-րդ անգամ դարձել է Ասիայի չեմպիոն՝ հաղթելով Մալայզիայի ընտրանուն։ Իրանի հոկեյի ազգային հավաքականը, որը աշխարհի 2-րդ հորիզոնականում է, իրավունք է ստացել մասնակցելու 2025 թվականի աշխարհի առաջնությանը։

Իրանի գնդակով հոկեյի ազգային հավաքականը
Իրանցի մարզիկն ու մարզուհին՝ չմշկասահքի համաշխարհային վարկանիշային աղյուսակում
Չմշկահասքի համաշխարհային ֆեդերացիայի վարկանիշային աղյուսակում առաջին տեղը զբաղեցրել է իրանցի Ռեզա Լասաին։ Իսկ երիտասարդների խմբում իրանցի մարզուհի Ռոմինա Սալեքին զբաղեցրել է երկրորդ տեղը։
Վրաստանի ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցումների չեմպիոն է ճանաչվել Իրանի հավաքականը
Վրաստանի Նովազար Էսխիրլիի գավաթի ազատ ոճի ըմբշամարտի միջազգային երիտասարդական մրցույթում Իրանի երիտասարդական հավաքականը նվաճել է երկու ոսկե, մեկ արծաթե և մեկ բրոնզե մեդալ և դարձել մրցաշարի չեմպիոն։
