Իրանաֆոբիան մեծ ստի տեխնիկայով՝ CNN-ից և Ֆրիդա Ղիթիսից
Ամերիկացի սյունյակագիր Ֆրիդա Ղիթիսը մի հոդվածում անդրադարձել է ԻԻՀ հանգուցյալ նախագահ Ռայիսիի նահատակությանը, իր գործատուի պահանջով ներկայացնելով կեղծ ինֆորմացիա, նպատակ ունենալով խթանել իրանաֆոբիան։
Տեղեկացված ընթերցողը բնականաբար տեղյակ է ամերիկյան ԶԼՄ-ների վարած իրանաֆոբիայի քաղաքականությունից։ Իրանն ԱՄՆ-ի և Իսրայելի հեգեմոնիայի և պատերազմ հրահրելու ամենալուրջ թշնամին է, հատկապես Արևմտյան Ասիայում:
Հոդվածի հենց սկզբում Ղիտիսը գրում է, որ Իսլամական Հանրապետությունը վերահսկում է իր քաղաքացիներին, իսկ մահից հետո իրանցիները վիրավորանքներ են հնչեցրել հանգուցյալ նախագահը հասցեին։ Այս դեպքում պետք է կիրառել «ամերիկյան անամոթություն և կուրություն» արտահայտությունը։
Բավական է միայն հաշվի առնել Փահլավի ռեժիմի կործանումից հետո վերջին 45 տարիներին ԱՄՆ-ի սահմանած հակաիրանական պատժամիջոցները, որոնք աննախադեպ են աշխարհում։
Չպետք է մոռանալ նաև ԱՄՆ-ի կողմից Իրանին պարտադրված ութամյա պատերազմը։ Միթե որևէ երկիր կարող էր նման իրավիճակում գոյատևել առանց սեփական ժողովրդի աջակցությաւն։
Բավական է դիտել միայն ամբողջ Իրանում գեներալ Սոլեյմանիի ու Ռոհանիի համար սգացող իրանցիներին կադրերը, որպեսզի պարզ լինի, թե այս մարդիկ որքան սիրված էին Իրանի հասարակության կողմից։
Կամ դիտեք տեսանյութերը, որտեղ Իրանի տարբեր նահանգներում մարդիկ դիմավորում են հեղափոխության առաջնորդին։
Շիրազի բնակիչները ողջունում են իմամ Խամենեիին Ֆրիդա Ղիթիսի տեխնիկան մեծ սուտ ասելն ու այն անընդհատ կրկնելն է։
Նա անգամ չի մտածում, որ հեռուստադիտողը կարող է իր խոսքի հիման վրա համացանցում փնտրել կադրեր և հայտարարում է, թե իրանցիներին ուրախացրել է Ռայիսիի մահը։
Սա զարմանալի սուտ է, քանի որ Ռայիսիի մահից հետո, համացանցի իրանցի օգտատերերը մեծ արագությամբ տարածեցին «Հանրապետության նահատակ» և «Իմամ Ռեզայի ծառան» հեշթեգները։
Մեծ ստի տեխնիկայից հետո Ղիթիսն անցնում է ֆանտազիայի ժանրին և հայտարարում, թե շուտով Իրանում կսկսվի իշխանության պայքար և ներքին դաժան պատերազմ։ Իրանի իսլամական հեղափոխությունից հետո ԱՄՆ-ն մի քանի անգամ փորձեց Իրանում անջատողական ու աղանդավորական պատերազմ սկսել, բայց ձախողվեց։ Իսկ պատճառն այն էր, որ ամերիկացիները չէին ճանաչում Իրանի մուսուլմաններին։ Քաղաքակրթական բարձր պատմություն ունեցող հասարակություն, որը, չնայած կարծիքների հակասությանը, ազգային հարցերում միասնական է։
Ղիթիսի այս ցանկությունը նման է Նեթանյահուի ցանկությանը։ Այնպիսի տպավորություն է, թե նա իր հոդվածը գրել է Նեթանյահուի թելադրանքով։ Հատկանշական է, որ նա անդրադարձել է նաև Իսրայելի ռեժիմին, փորձելով այնպիսի տպավորություն ստեղծել, թե պաղեստինցիները գաղթել են Պաղեստին և այդ հողը խլել Եվրոպայից ու աշխարհի այլ մասերից ներգաղթած հրեաներից:
Նա կարծում է, որ ՀԱՄԱՍ-ը Պաղեստինը չէ։ Դա փաստում է, որ նա դաստիարակվել է գաղութատերերի ընտանիքում, ովքեր կարծում են, որ ոչ արևմտյան ազգերը չպետք է ունենան պաշտպանական և դիմադրության ուժ՝ գաղութատերերի և ագրեսորների դեմ պայքարելու համար։ Նրանք նույնն են մտածել նաև Ճապոնիայի, Կորեայի, Վիետնամի, Իրաքի, Լիբիայի և այլ երկրների մասին։
Ղիթիսն Իրանին մեղադրել է ուկրաինական պատերազմին մասնակցելու մեջ։ Իրանը հերքել է այս մեղադրանքը, իսկ ԱՄՆ-ն ու Արևմուտքը մինչ այժմ որևէ ապացույց չեն ներկայացրել այդ կլապակցությամբ։ Նրանք միայն խոսում են իրանական ԱԹՍ-ների տեխնոլոգիայի ներկայության մասին։
Այս առերևույթ պրոֆեսիոնալ գրողն ու լրագրողը շատ արագ անցնում է իրանցի քաղաքական գործիչների բազմակարծության կողքով, որպեսզի ընթերցողը չնկատի Իրանի քաղաքականության այս կարևոր և գրավիչ և ժողովրդավարական հատկանիշը:
Բավական է միայն խոսել վերջին տասնամյակների Իրանի նախագահների մասին։
1989-1997 Իրանի նախագահն էր պարոն Ռաֆսանջանին, ով զարգացման կողմնակից նախագահ էր։ 1997-2005թթ Իրանը նախագահում էր ռեֆորմիստ Խաթամին, 2005-2012թթ․ ֆունդամենտալիստ Ահմադինեժադը, 2013-2021թ․ դոկտոր Ռոհանին, ռեֆորմիստների կոալիցիայից, ով հակված էր համագործակցել Արևմուտքի հետ։ 2021թ․ նախագահի պաշտոնը ստանձնեց Ռայիսին, ով մոտ էր ֆունդամենտալիստներին։
Տիկին Ղիտիսը, ով խոսում է Իսրայելի հակաիրանական քարոզչությանը համահունչ, նշում է, թե իսլամական հեղափոխության սկզբում Ռայիսին հրամայել է սպանել մի խումբ ապստամբների։ Այստեղ նա երեք մեծ սուտ է ասում.
Նախ, Ռայիսիին են վերագրվում հեղափոխության սկզբում այն զինված ահաբեկիչների դեմ կայացված վճիռները, որոնք սպանել են ընդհանուր առմամբ մոտ 17000 Իրանի քաղաքացիների, որոնց մեծ մասը կանայք և երեխաներ էին:
Երկրորդ, այնտեղ չի ասվում, թե ինչ են այդ մարդիկ արել Իրանի ժողովրդի հետ։
Ֆրիդա Ղիտիսն, ով ուրախ է, որ CNN-ի լսարանը հավանաբար կընդունի այն, ինչ ինչ ասեն, առանց փաստեր ներկայացնելու, շարունակում է իր զրպարտությունը և ասում, որ Իրանում միշտ բողոքի ակցիաներ ու մշտական ռեպրեսիաներ են։
Կարծես թե նա ավելի շատ խոսում է ԱՄՆ-ի, Իսրայելի ու Ֆրանսիայի մասին, քան Իրանի։
Հետաքրքիր է, որ նա նշում է, թե ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Ռայիսիի նկատմամբ՝ «ներքին և արտաքին բռնաճնշումների մեջ» նրա դերի համար: Նույն ԱՄՆ-ն, որն աջակցում է Նեթանյահուին և, ըստ Թրամփի, ստեղծել է ԻԼԻՊ-ը։ Եվ նույն ԱՄՆ-ն, որն Իրաքում սպանեց ավելի քան մեկ միլիոն մարդու, որը սպանեց ԻԼԻՊ-ի դեմ պայքարող իրանցի գեներալ Սոլեյմանիին։ ԱՄՆ-ի՝ Վիետնամի, Ճապոնիայի, Կամբոջայի, Կոսովոյի, Լիբիայի, Սիրիայի և այլ երկրների քաղաքացիների մարդասպանի վերջին սուտն Իրանում քաոսի մասին էր, որ մատուցվեց «կին, կյանք, ազատության» գեղեցիկ կարգախոսով։
Այդ խռովություններն Իրանում հրահրվեցին Իսրայելի աջակցությամբ, նպատակ ունենալով Իրանում ազգամիջյան տարաձայնություններ և քաղաքացիական պատերազմ հրահրել։ Իրանի անվտանգության կառույցներն այս իրավիճակը բնութագրեցին որպես բարդ հիբրիդային պատերազմ և և այդ ժամանակ հայտնաբերվեց Իսլամական Հանրապետության պատմության մեջ մաքսանենգ զենքի ամենամեծ քանակությունը։