Իրանը քաղցկեղի բուժման համար նախատեսված գծային արագացուցչի չորրորդ արտադրողն է
(last modified Thu, 06 Jun 2024 12:20:07 GMT )
Հունիս 06, 2024 15:50 Asia/Tehran
  • Իրանը քաղցկեղի բուժման համար նախատեսված գծային արագացուցչի չորրորդ արտադրողն է
    Իրանը քաղցկեղի բուժման համար նախատեսված գծային արագացուցչի չորրորդ արտադրողն է

Իրանական գիտելիքահենք ընկերության վաճառքի  տնօրենը հայտնելով մի շարք երկրների, այդ թվում՝ Ուգանդայի, Սիրիայի և Իրաքի հետ գծային արագացուցիչների արտահանման վերաբերյալ խորհրդակցություններ վարելու մասին, ասել է.-« Այս ընկերությունը Ուգանդայի հետ 20 միլիոն դոլարի պայմանագիր է կնքվել գծային արագացուցիչ սարքերի արտահանման համար»։

Իրանական «Բեհյար Սանաաթ Սեփահան» գիտելիքահենք ընկերության վաճառքի տնօրեն Էլյասիի հայտարարության համաձայն՝ քաղցկեղի բուժման մեջ օգտագործվող տեխնոլոգիաների թվում են գծային արագացուցիչ սարքերը, որոնք ճառագայթ արձակելով և ոչնչացնելով քաղցկեղային բջիջները,  օգնում են քաղցկեղի բուժմանը։

Նշելով, որ ընդամենը 3 երկիր՝ ԱՄՆ-ն, Անգլիան և Գերմանիան, պատրաստել են այս սարքը, և Իրանն աշխարհում չորրորդն է,որ արտադրել է այս սարքը, Էլյասին հավելել է. –«Այս ընկերությունը Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության,  Իրանի գիտության և տեխնիկայի  հարցերով փոխնախագահի, առողջապահության նախարարության և աջակցությամբ, կարողացել է 5 տարվա ընթացքում արտադրել այս գծային արագացուցիչը»։

Ինչ վերաբերում է արտասահմանյան մոդելների համեմատությամբ,Իրանում այս սարքի գնին, Էլյասին ասել է,-« Այլ երկրներում գծային արագացուցչի գինը մոտ 3 մլն դոլար է, իսկ տարեկան դրա պահպանման ծախսը կազմում է մոտ 300 հազար դոլար, մինչդեռ երկրի ներսում այս սարքի գինը 1 մլն դոլարից ավելի պակաս է»։

Տեխնոլոգիական ոլորտի այս ակտիվիստը տեղեկացնելով տարբեր երկրների, այդ թվում՝ Ուգանդայի, Սիրիայի և Իրաքի հետ խորհրդակցությունների մասին,  հավելել է.- «Ուգանդայի հետ 20 միլիոն դոլարի պայմանագիր է կնքվել գծային արագացուցիչ սարքերի արտահանման համար»։

«Գիտելիքահենք այս ընկերությունում աշխատում է 750 մարդ, որոնցից շատերը Սպահանի տեխնոլոգիական համալսարանի էլիտաներից են, իսկ ընկերության մարդկային ռեսուրսների ավելի քան 85%-ն աշխատում է  հետազոտությունների ու զարգացման բաժնում», նշել է Էլյասին։