Իրանն ակտիվորեն մասնակցում է ՇՀԿ գագաթաժողովին
(last modified Fri, 05 Jul 2024 07:24:14 GMT )
Հուլիս 05, 2024 10:54 Asia/Tehran
  • Իրանն ակտիվորեն մասնակցում է ՇՀԿ գագաթաժողովին

ԻԻՀ ԱԳ նախարարի պաշտոնակատարը հայտարարել է, որ ՇՀԿ գագաթաժողովին Իրանի ակտիվ մասնակցությունը Թեհրանի ռազմավարական ընտրությունն է՝ բազմակողմանիության ոլորտում իր արդյունավետ դերը խորացնելու և բարելավելու համար։

ԻՍՆԱ-ի հաղորդմամբ՝ X-ում արած գրառման մեջ Ալի Բաղերի Քանին գրել է․ «Եթե մինչև երեկ Իրանը միայն ՇՀԿ անդամ երկրների «գործընկերն» էր, 13-րդ կառավարության աշխատանքի շնորհիվ, այսօր դարձել է այս միջազգային քաղաքական-անվտանգության մեխանիզմի անդամների «որոշումների կայացման գործընկերը»։

Նա նշել է, որ Աստանայի հանդիպմանն Իրանի նախագահի պաշտոնակատարի ներկայությունը վկայում է  այն մասին, որ ՇՀԿ մեխանիզմներին Իրանի ակտիվ մասնակցությունը Թեհրանի ռազմավարական ընտրությունն է՝ բազմակողմանիության ոլորտում իր արդյունավետ դերը խորացնելու և բարելավելու համար։ 

Հուլիսի 3-ին և 4-ին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում կայացավ ՇՀԿ անդամ երկրների 24-րդ հանդիպումը՝ Ռուսաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Հնդկաստանի, Իրանի, Ղազախստանի, Կատարի, Ղրղզստանի, Չինաստանիը, Մոնղոլիայի, ԱՄԷ-ի, Պակիստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Թուրքիայի և Ուզբեկստանի մասնակցությամբ։