Աշխարհն ավելի լավը դարձնելու համար Սադամի քիմիական ծրագրի աջակիցները պետք է պատժվեն
(last modified Fri, 12 Jul 2024 07:25:42 GMT )
Հուլիս 12, 2024 10:55 Asia/Tehran
  • Աշխարհն ավելի լավը դարձնելու համար Սադամի քիմիական ծրագրի աջակիցները պետք է պատժվեն

Pars Today-ի փոխանցմամբ՝ Քիմիական զենքի արգելման կազմակերպության գործադիր խորհրդի 106-րդ նիստում, Նիդերլանդներում Իրանի դեսպան Հադի Ֆարջունդն ընդգծել է Իրաքի նախկին նախագահ, բռնապետ Սադդամի ռեժիմի քիմիական ծրագրի արտասահմանցի աջակիցներին քրեական պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտությունը:

Իրանին պարտադրված ութամյա պատերազմի ժամանակ ԱՄՆ-ի և արևմտյան կառավարությունների անմիջական աջակցությամբ, չնայած քիմիական զենքի կիրառման արգելքին, Իրաքը քիմիական ռումբերով հարձակում է իրականցրել Իրանի դեմ։

1980-1988թթ Իրաքը ընդհանուր առմամբ 582 փորձարարական, սահմանափակ և լայնածավալ  քիմիական հարձակում է իրականացրել Իրանի դեմ։ Այս հարձակումների հետևանքով զոհվել է ավելի քան 10 հազար, վիրավորվել՝ մոտ 100 հազար հոգի, ովքեր ունեցել են երկար բուժման կարիք։ Եվս 250 հազար մարդ ստացել է թեթև վնասվածքներ։

1987 թ. հունիսի 28-ին և 29-ին Իրաքը քիմիական հարձակում իրականացրեց  Իրանի սահմանամերձ Սարդաշտ քաղաքի չորս մարդաշատ վայրերի վրա, որի հետևանքով զոհվեց   110 խաղաղ բնակիչ, ևս 8 հազարը ստացավ քիմիական թունավորում։ Այս սարսափելի հարձակումն ունեցավ բազմաթիվ բացասական հետևանքներ։

Ռմբակոծության ծավալի ու դաժանության, ինչպես նաև կիրառված քիմիական զենքի տեսակի պատճառով, Սարդաշտը հայտնի է որպես աշխարհում քիմիական զենքի առաջին զոհը Հիրոսիմայի ատոմային ռմբակոծությունից հետո։  Այն նաև խորհրդանշում է Իրանի ժողովրդի նկատմամբ գործադրված ճնշումը։

Հադի Ֆարջունդը նիստում ունեցած ելույթում անդրադարձել է նաև Գազայում, Հորդանան գետի արևմտյան ափին և Լիբանանում Սիոնիստական ռեժիմի իրականացրած հարձակումներին, ընդգծելով Քիմիական զենքի արգելման կոնվենցիայի գործադրման և Սիոնիստական ռեժիմի քիմիական զինանոցի ոչնչացման անհրաժեշտությունը։

Նա նաև նշել է, որ կոնվենցիան պետք է օգտակար լինի բոլոր անդամ երկրների համար, այդ թվում՝ նյութերի և սարքավորումների առևտրի հարցում։ Ֆարջունդը հավելել է, որ քիմիական զենքից տուժած Իրանի քաղաքացիների համար անհրաժեշտ դեղամիջոցների և բժշկական սարքավորումների մատակարարման խոչընդոտելը խախտում է մարդու իրավունքների կոնվենցիան և սկզբունքները։

Իրան-Իրաք օպատերազմի ժամանակ 32 երկրներ քիմիական նյութեր են վաճառել Իրաքին, որոնք օգտագործվել են քիմիական ռումբերի և մանանեխի գազի պատրաստման համար։ Իրաքի ռեժիմը այդ քիմիական ռումբերն օգտագործել է Իրանի զինվորների ու ժողովրդի դեմ։

2003 թվականին Իրանը Հաագայի դատարան բողոքի հայց է ներկայացրել այն ընկերություններից մեկի դեմ, որը Սադդամի ռեժիմին քիմիական նյութեր է վաճառել։

«Սարդաշտի քիմիական զոհերի պաշտպանության ասոցիացիայի» անդամների առաջարկով, հունիսի 28-ը՝ քաղաքի վրա քիմիական հարձակման տարելիցը, հռչակվել է որպես քիմիական և մանրէաբանական զենքի դեմ պայքարի օր։

Այս օրը հիշեցնում է Արևմուտքի հերթական հանցագործության և մարդու իրավունքների ոտնահարաման մասին, և հաստատում Իրանի վճռականություը՝ արդյունավետ պայքարելու զանգվածային ոչնչացման զենքերի դեմ։