Իրանն ընդգծել է ՄԱԿ-ի ԱԽ-ի կողմից Իսրայելի ռեժիմի ագրեսիաների դեմ կտրուկ քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը
(last modified Thu, 18 Jul 2024 11:08:45 GMT )
Հուլիս 18, 2024 14:38 Asia/Tehran
  • Իրանն ընդգծել է ՄԱԿ-ի ԱԽ-ի կողմից Իսրայելի ռեժիմի ագրեսիաների դեմ կտրուկ քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը

Իրանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատարն ասել է. «Մենք Անվտանգության խորհրդին կոչ ենք անում ՄԱԿ-ի կանոնադրությամբ ստանձնած   իր պարտականությունների համաձայն, ձեռնարկել անհրաժեշտ և պարտադիր կատարման միջոցներ, այդ թվում՝ ՄԱԿ-ի կանոնադրության յոթերորդ գլխի համաձայն ընդունել համապարփակ և պարտադիր կատարման ենթակա բանաձև և ստիպել Իսրայելի ռեժիմին ամբողջությամբ, անվերապահորեն և անհապաղ դադարեցնել Գազայի դեմ ցեղասպանությունն ու պատերազմական հանցագործությունը»։

«Իրան պրես» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Ալի Բաղերի քանին տեղական ժամանակով չորեքշաբթի 2024 թ. հուլիսի 17-ին «Մերձավոր Արևելքի իրավիճակը, այդ թվում՝ պաղեստինյան հարցը» թեմայով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարձր մակարդակի նիստում հայտարարել է. –«Մենք Անվտանգության խորհրդին կոչ ենք անում ՄԱԿ-ի կանոնադրությամբ ստանձնած   իր պարտականությունների համաձայն, ձեռնարկել անհրաժեշտ և պարտադիր կատարման միջոցներ, այդ թվում՝ ՄԱԿ-ի կանոնադրության յոթերորդ գլխի համաձայն ընդունել համապարփակ և պարտադիր կատարման ենթակա բանաձև և ստիպել Իսրայելի ռեժիմին ամբողջությամբ, անվերապահորեն և անհապաղ դադարեցնել Գազայի դեմ ցեղասպանությունն ու պատերազմական հանցագործությունը, Գազայի հատվածում հաստատել մշտական ​​հրադադար և թույլ տալ բոլոր սահմանային անցակետերի ամբողջական և անվերապահ բացումը մարդասիրական օգնության արագ և անխոչընդոտ առաքման համար: