Ընդգծվել է Սիոնիստական ռեժիմի հանցագործությունները կանխելու հարցում Իրանի և Ռուսաստանի համագործակցության անհրաժեշտությունը
ՌԴ ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում, Իրանի ԱԳ նախարարի պաշտոնակատարն ասել է, որ Թեհրանի և Մոսկվայի համագործակցությունը կարող է կասեցնել Սիոնիստական ռեժիմի ագրեսիվ գործողությունները, որոնք վտանգում են տարածաշրջանի խաղաղությունն ու կայունությունը։
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ Սերգեյ Լավրովի հետ հեռախոսազրույցում, Ալի Բաղերին անդրադարձել է Սիոնիստական ռեժիմի կողմից Իսմայիլ Հանիեյի սպանությանն ինչպես նաև ռեժիմի կողմից Իրանի տարածքային ամբողջականության և ազգային անվտանգության խախտմանը։
Բաղերին նշել է, որ սպանելով Հանիեյին, Սիոնիստական ռեժիմը հատել է կարմիր գիծը և վտանգել տարածաշրջանային և միջազգային խաղաղությունն ու կայունությունը, հետևաբար Իրանն իրեն օրինական իրավունք է վերապահում՝ օգտվել իր տարածքային ամբողջականությունը և ազգային անվտանգությունը պաշտպանելու օրինական իրավունքից։
ԻԻՀ ԱԳ նախարարի պաշտոնակատարը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին՝ ԱԽ արտահերթ նիստ անցկացնելու Թեհրանի առաջարկն ընդունելու համար և դատապարտել Հանիեյի սպանության դատապարտումը կանխելու ԱՄՆ-ի ու եվրոպական երկրների քայլը։
Դատապարտելով Իսրայելի ռեժիմի կողմից Իսմայիլ Հանիեյի սպանությունը և Իրանի ազգային ինքնիշխանության և տարածքային ամբողջականության խախտումը, Սերգեյ Լավրովն ասել է․ «Թեև ԱՄՆ-ն ու Եվրոպան Անվտանգության խորհրդին թույլ չտվեցին դատապարտել այս ագրեսիան, Ռուսաստանը ՄԱԿ-ի բարեկամների կանոնադրության շրջանակներում պատրաստել է հայտարարության նախագիծ, որը դատապարտում է այն։ Փաստաթուղթն առաջիկայում վերջնական տեսքի կբերվի և կհրապարակվի ՄԱԿ-ում»։
ՀԱՄԱՍ-ի քաղաքական գրասենյակի ղեկավար Իսմայիլ Հանիեն և նրա թիկնապահներից մեկը նահատակվել են հուլիսի 31-ին առավոտյան Թեհրանում Հանիեյի կեցության վայրի վրա իրականացված հարձակման հետևանքով։