Իրան. Մենք անշուշտ օգտագործելու ենք Իսրայելին պատժելու մեր անօտարելի իրավունքը
(last modified Sat, 03 Aug 2024 15:03:11 GMT )
Օգոստոս 03, 2024 18:33 Asia/Tehran
  • Իրան. Մենք անշուշտ օգտագործելու ենք Իսրայելին պատժելու մեր անօտարելի իրավունքը

Իրանի արտաքին գործերի նախարարությունը, ընդգծելով իսրայելական կեղծ ռեժիմին պատժելու Թեհրանի անօտարելի իրավունքը, Թեհրանում ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարին սպանելու Իսրայելի ահաբեկչական արարքը որակել է որպես Իսլամական Հանրապետության տարածքային ամբողջականության խախտում և տարածաշրջանային ու միջազգային խաղաղությունն ու կայունությունը վտանգող գործողություն:

ԻԻՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Քանին Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատու Ջոզեֆ Բորելի հետ հեռախոսազրույցում, անդրադառնալով Թեհրանում ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեին սպանելու Սիոնիստական ​​ռեժիմի ահաբեկչական քայլին , այն համարել է ոչ միայն ԻԻՀ  տարածքային ամբողջականության և ազգային ինքնիշխանության խախտում, այլ նաև որպես տարածաշրջանային և միջազգային խաղաղությունն ու կայունությունը վտանգելու փորձ, և ասել է. «Իրանը միանշանակ կօգտագործի իր անօտարելի և օրինական իրավունքը՝ պատժելու իսրայելական կեղծ ռեժիմին»։

Իրանի ԱԳ նախարարի պաշտոնակատարը անդրադառնալով ԻԻՀ  պահանջով ՄԱԿ-ի ԱԽ արտահերթ նիստի անցկացմանը, որոշ եվրոպական երկրների լռությունն ու համագործակցությունը ԱՄՆ-ի հետ՝ նահատակ Հանիեի սպանության դատապարտումը կանխելու, ինչպես նաև Եմենում և Լիբանանում հովանավորելու սիոնիստական ​​պատերազը, համարել է որպես խրախուսանք այս ռեժիմի ոտնձգությունների համար, որը վտանգել է տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը։

Վերջում Բաղերին ասել է, որ Եվրամիությունը պետք է միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը պահպանելու իր պարտականություններին համահունչ ճնշում գործադրի Սիոնիստական ​​ռեժիմի վրա՝ կանխելու այս ռեժիմի հանցագործությունների շարունակումը։

Այս հեռախոսազրույցում Եվրամիության արտաքին քաղաքականության ղեկավարը նաև ընդգծելով  իր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը պաշտպանելու ԻԻՀ օրինական իրավունքը,  մտահոգություն է հայտնել տարածաշրջանում լարվածության աճի և լայնամասշտաբ պատերազմի ձևավորման և տարածաշրջանի բնակչության համար դրա հետևանքների ու բարդությունների առնչությամբ։