Օգոստոս 30, 2024 15:45 Asia/Tehran
  • Իրանը քննադատել է ահաբեկչության նկատմամբ Բրիտանիայի երկակի քաղաքականությունը

Լոնդոնում Իրանի դեսպանատունը քննադատել է Բրիտանիայի կառավարության երկակի դիրքորոշումը ահաբեկչության նկատմամբ և ասել. «Ահաբեկչությունը տանելի է բրիտանական կառավարության համար, երբ այն թիրախավորում է իրանցիներին, բայց դատապարտելի է այլ երկրներում»:

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ Լոնդոնում Իրանի դեսպանությունը X-ում արած գրառման մեջ նշել է․ «1981 թվականի օգոստոսի 30-ին Իրանի նախագահն ու վարչապետը սպանվեցին «Մոնաֆեղին» ահաբեկչական խմբավորման կողմից, որը երկար ժամանակ միջազգային հանրության կողմից ճանաչված էր որպես ահաբեկչական խմբավորում»։ 

Հաղորդագրության մեջ ասված է․ «Սակայն  խմբավորման անունը հանվել է ահաբեկչական կազմակերպությունների ցանկից՝ Իրանի վրա ճնշում գործադրելու նպատակով։ Այդ կապակցությամբ բրիտանական խորհրդարանի որոշ անդամներ, ամեն տարի հյուրընկալում են այս խմբի ղեկավարին, իսկ Մեծ Բրիտանիայի ամենահայտնի աջ թերթերից մի քանիսը նրանց հարթակ են տրամադրում»։

Այսօր Իրանի նախագահի և վարչապետի նահատակության տարելիցն է, որը նշվում է  որպես Ահաբեկչության դեմ պայքարի ազգային օր։

Պիտակ