Իրանի նախագահը չորեքշաբթի օրը կմեկնի Իրաք
Սահաբ - Իր առաջին արտասահմանյան այցով, Իրանի նախագահը չորեքշաբթի (սեպտեմբերի 11-ին) կմեկնի Իրաք:
Անդրադառնալով Իրանի նախագահի Բաղդադ կատարելիք այցին, Իրաքում Իրանի դեսպան Մոհամմադ Քազեմ Ալ-Սադեղն ասել է. -Մասուդ Փեզեշքյանը գլխավորելով բարձրաստիճան պատվիրակություն Բաղդադ է մեկնում Իրաքի վարչապետ Մուհամմեդ Շիա ալ Սուդանիի պաշտոնական հրավերով։
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Իրաքում Իրանի նախագահի ծրագրերն են հայտարարվել՝ իրաքյան բարձրաստիճան պաշտոնյաների հետ երկկողմ հանդիպումները և համագործակցության փաստաթղթերի ու անվտանգության հուշագրերի ստորագրումը։
Իրաքում Իրանի դեսպանի խոսքով՝ մի շարք հուշագրեր, որոնք պետք է ստորագրվեին Իրանի հանգուցյալ նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի այցի ընթացքում, կստորագրվեն Իրանի նորընտիր նախագահ՝ Փեզեշքյանի այցի ընթացքում։
Արևմտյան Ասիայի արաբական երկրներից Իրաքն ամենաշատ մշակութային և կրոնական կապերն ունի Իրանի հետ։