Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարը մեկնել է Բելառուս
(last modified Fri, 13 Sep 2024 08:19:23 GMT )
Սեպտեմբեր 13, 2024 11:49 Asia/Tehran
  • Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարը մեկնել է  Բելառուս

Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարը, Բելառուսի իր գործընկերոջ հրավերով, մեկնել է Մինսկ։

«Մեհր» գործակալության փոխանցմամբ՝ Ալի Աքբար Ահմադիանը Մինսկ է մեկնել Ռուսաստանում կայացած՝ ԲՐԻԿՍ խմբի անվտանգության բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպման ավարտից և հարավային որոշ երկրների հետ անդամ երկրների ներկայացուցիչների հանդիպումից հետո։

Այցի ընթացքում Ահմադիանը կհանդիպի Բելառուսի բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Հանդիպումների ընթացքում անդրադարձ կկատարվի երկկողմ հարաբերությունների զարգացմանն, ինչպես նաև հատկապես տնտեսական հարաբերությունների համակողմանի զարգացմանը։ 

Օրերս ՌԴ Սանկտ Պետերբուրգ քաղաքում կայացավ ԲՐԻԿՍ անդամ երկրների անվտանգության բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպումը, որին մասնակցել էր նաև Ահմադիանը։ Իր ելույթում նա կոչ արեց ստեղծել ԲՐԻԿՍ խմբի անվտանգության  կառույց և սահմանել համատեղ համագործակցության մեխանիզմներ՝ միջազգային խաղաղության և անվտանգության ոլորտներում ընդհանուր գլոբալ սպառնալիքներին դիմակայելու համար։ Հանդիպման անդամները ողջունեցին առաջարկը։ 

Եռօրյա հանդիպմանն Իրանից բացի մասնակցել էին նաև Բրազիլիայի, Ռուսաստանի, Հնդկաստանի, Չինաստանի, Հարավային Աֆրիկայի, ԱՄԷ-ի և Եթովպիայի պաշտոնյաները։