Փեզեշքյան․ Իրաքյան Քուրդիստանն առանձնահատուկ նշանակություն ունի Իրանի համար
ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքյանն ասել է․ «Իրաքյան Քուրդիստանն առանձնահատուկ նշանակություն ունի Իրանի համար, և այս տարածաշրջանի հետ տնտեսական լայն հարաբերություններից բացի, կողմերի միջև առկա է քաղաքական փոխըմբռնում»։
Իրանի ռադիոհեռուստատեսության փոխանցմամբ՝ շարունակելով Իրաք կատարած այցը, Մասուդ Փեզեշքյանն այցելել է Իրաքի Քուրդիստանի Սուլեյմանիե քաղաք, որետղ հանդիպել է Իրաքի Քուրդիստանի հայրենասիրական միության նախագահ Բաֆել Թալաբանիի և մի խումբ այլ անդամների հետ։
Հանդիպմանը, նշելով, որ Իրանն առանձնահատուկ նշանակություն է տալիս Իրաքի Քուրդիստանի տարածաշրջանին, Փեզեշքյանը հայտարարել է. «Այսօր, բացի Քուրիդստանի տարածաշրջանի հետ լայնածավալ տնտեսական հարաբերություններից, կողմերի միջև առկա է քաղաքական փոխըմբռնում»։
Նա հավելել է․ «ԱՄՆ-ն չի ցանկանում, որ իսլամական անկախ երկրները զագանան»։
Նշելով, որ Սիոնիստական ռեժիմի ցեղասպանությունն ու հանցագործությունները այսօր մարդկության ամենալուրջ խնդիրներն են, ԻԻՀ նախագահն ասել է․ «Մենք տեսնում ենք, որ Սիոնիստական ռեժիմի գործողություններում պատիվ և մարդասիրություն չկա, և մենք պետք է լուծենք այդ խնդիրն իսլամական ումմայի միասնության և համախմբվածության միջոցով»։
Փեզեշքյանը նշել է, որ երկու կողմերի միջև սահմանը պետք է լինի խաղաղության և հաշտության սահման, հավելելով. «Ցանկացած սահման, որտեղ իրականացվում է առևտրային փոխանակում, չի դառնա ահաբեկիչների ելումուտի և գործունեության վայր»:
Հանդիպմանը Բաֆել Թալաբանին ուրախությամբ նշել է, որ Իրաքի Քուրդիստանն առաջին անգամ է հյուրընկալում ԻԻՀ նախագահին և հավելել, որ Թեհրանն այդ տարածքի ժողովրդի մշտական աջակիցն է։
Նա նշել է․ «Մենք համոզված ենք, որ եթե նույնիսկ հազար տարի փորձենք, չենք կարողանա փոխհատուցել Իրանի սերն ու աջակցությունը»։
Նշելով, որ Իրաքի Քուրդիստանի շրջանի ժողովուրդն իրեն համարում է իրանական ժողովրդի մաս, Թալաբանին նշել է, որ շահագրգռված է Իրանի հետ համակողմանի հարաբերությունների ամրապնդմամբ և հավելել, որ Փեզեշքյանի այցը կնպաստի երկու կեղմերի հարաբերությունների ամրապնդմանը։
Սեպտեմբերի 11-ին ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքյանն իր առաջին արտասահմանյան այցի շրջանակներում գլխավորոելով բարձրաստիճան պատվիրակություն, մենկել է Բաղդադ, որտեղ նրան պաշտոնապես դիմավորել է Իրաքի վարչապետ Մոհամմադ Շիա ալ- Սուդանին։