Իրանի նախագահի տեղակալ. «Հեզբոլլահը» ինքնապաշտպանվելու կարողություն ունի
Սահաբ - Իրանի նախագահի ռազմավարական հարցերով տեղակալն ընդգծելով, որ Հեզբոլլահն ունի ինքնապաշտպանվելու կարողություն, սակայն մինչ այժմ զսպվածություն է ցուցաբերել, ասել է, -Միջազգային հանրության պարտականությունն է միջամտել մինչ Հեզբոլլահը ստիպված կլինի պաշտպանել իրեն, քանի որ իրավիճակը կարղ է վերահսկողությունից դուրս գալ։
ԻԻՀ նախագահի ռազմավարական հարցերով տեղակալ Մոհամմադ Ջավադ Զարիֆը CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում ի պատասխան այն հարցին, թե արդյոք Իրանն ամբողջությամբ կներքաշվի Սիոնիստական ռեժիմի և Լիբանանի Հեզբոլլահի միջև հակամարտության մեջ, ասել է,-Այն, ինչի ականատեսն է աշխարհը վերջին 11 ամիսների ընթացքում, այն է, որ Իսրայելի ռեժիմն ամեն ինչ արել է ուրիշներին պատերազմի մեջ ներքաշելու համար, քանի որ տեղի ունեցածը վերջ է տվել նրա անպարտելիության պատրանքին:
Զարիֆն ասել է, որ սիոնիստները կարծում էին, որ մեծացնելով բռնությունը, դաժանությունը և կատարելով ռազմական հանցագործություններ և մարդկության դեմ ցանկացած այլ հանցագործություն, կկարողանան վերականգնել Իսրայելի անպարտելիության հավատը, և մյուսներին ներքաշելով հակամարտությունների մեջ, կկարողանան տարածել պատերազմը, և ԱՄՆ-ին էլ ներքաշել պատերազմի մեջ ու փոխել իրավիճակի դինամիկան:
Իրանի արտաքին գործերի նախկին նախարարը հավելել է, որ տարածաշրջանում բոլորը հասկացել են, որ աջակցելով Գազայի հատվածում գտնվող պաղեստինցիներին, որոնք հանդիսանում են մարդկության տեսած ամենասարսափելի և անմարդկային պատերազմական համակարգերի թիրախը, նրանք կարող են խուսափել իսրայելցիների. թակարդն ընկնելուց։
Ընդգծելով, որ «չնայած մյուսների զսպվածությանը, Իսրայելի ռեժիմը հատել է կարմիր գծերը», Զարիֆը հստակեցրել է, այժմ հեռանկար կա, որ պատերազմի տարածումից խուսափելը գնալով ավելի է դժվարանալու,ուստի միջազգային հանրությունը պետք է շտապ անի ամեն ինչ՝ Իսրայելի կողմից լարվածության այս սրումը դադարեցնելու համար։