Իրանը շարունակում է Ջուլֆա-Քալալեհ ռազմավարական ճանապարհի կառուցումը
(last modified Mon, 14 Oct 2024 07:46:06 GMT )
Հոկտեմբեր 14, 2024 11:16 Asia/Tehran

Իրանը շարունակում է Ջուլֆա-Քալալեհ ռազմավարական ճանապարհի և թունելների կառուցումը, այս միջազգային երթուղին չորս գոտուց բաղկացած ճանապարհի վերածելու նպատակով։

«Թավրիզ Բիդար» լրատվական կայքի փոխանցմամբ՝ Ջուլֆա-Քալալեհ ավտոմայրուղին սկիզբ է առնում Իրանի հյուսիս-արևմուտքում՝ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության մոտ գտնվող Ջոլֆայի սահմանային տերմինալից և Արաքս գետի ափերով ու Հայաստանի սահմանով անցնելուց հետո, հասնում է Ադրբեջանի  սահմանին գտնվող Քալալեհի սահմանային տերմինալ: Իրանի կառավարության կողմից հաստատված ծրագրերի համաձայն՝ թունելների կառուցման արդյունքում, այս ավտոմայրուղու վերադարձի երթուղին կունենա չորս գոտի։

Լեռնային Ղարաբաղի երկրորդ պատերազմի ավարտից հետո,  դեպի Նախիջևան և Թուրքիա մուտքի ուղի ստեղծելու Ադրբեջանի ծրագրի առկայության պայմաններում,  կարևորելով տարածաշրջանի անվտանգության և հարևան երկրների հետ մերձեցման կարևորությունը, Իրանը կառուցում է նոր մայրուղի, որի մի մաս կազմում է Ջուլֆա-Քալալեհ մայրուղին։ 

Այս միջազգային ճանապարհը ռազմավարական և առևտրային մեծ նշանակություն ունի և կարևոր դեր է խաղում տարածաշրջանի անվտանգության ամրապնդման և առևտրի ու ապրանքների տարանցման զարգացման գործում: