Իրանի արտգործնախարարը Կահիրեում հանդիպում և զրույց է ունեցել Եգիպտոսի նախագահի հետ
(last modified Thu, 17 Oct 2024 13:28:31 GMT )
Հոկտեմբեր 17, 2024 16:58 Asia/Tehran
  • Իրանի արտգործնախարարը Կահիրեում հանդիպում և զրույց է ունեցել Եգիպտոսի նախագահի  հետ

Սահաբ - Իրանի արտգործնախարարը և Եգիպտոսի նախագահը հանդիպել և քննարկել են Արևմտյան Ասիայի տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները։

ԻՍՆԱ լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ Իրանի արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին, ով այցելել է Կահիրե, Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսիի հետ հանդիպման ժամանակ բարձր է գնահատել  Արևմտյան Ասիայի տարածաշրջանում կայունության և անվտանգության հաստատմանն ուղղված այդ երկրի շարունակական ջանքերը:

Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսին ևս ընդգծելով հակամարտությունների  ընդլայնման դեմ իր երկրի մոտեցումը, պահանջել է անհապաղ դադարեցնել Իսրայելի ցեղասպան ռեժիմի պատերազմը Գազայի հատվածում և Լիբանանում, ինչը վտանգավոր հետևանքներ կունենա տարածաշրջանի երկրների և ժողովուրդների անվտանգության համար։ 

Եգիպտոսի նախագահը նաև ընդգծել է միջազգային ջանքերի շարունակականությունն ու ավելացումը՝ լարվածության աճը կասեցնելու, պատերազմի տարածումը տարածաշրջանում կանխելու  և Գազայի հատվածում ու Լիբանանում հրադադար հաստատելու նպատակով, 

Այս հաղորդման համաձայն՝ Իրանի արտաքին գործերի նախարարը և Եգիպտոսի Հանրապետության նախագահը կարևորելով  ներկա գործընթացի շարունակումը, համաձայնել են  ուսումնասիրել երկկողմ հարաբերություններում  համատեղ զարգացման հեռանկարները։ 

Եգիպտոսի պաշտոնյաների հետ հանդիպելու և զրուցելու նպատակով Կահիրե այցելած Իրանի արտաքին գործերի նախարարը հանդիպել և տարածաշրջանային կարևորագույն խնդիրների ու զարգացումների շուրջ  մտքեր փոխանակել  Եգիպտոսի ԱԳ նախարար Բադր Աբդելատիի հետ։ 

Գազայում և Լիբանանում վերջին զարգացումների և Սիոնիստական ​​ռեժիմի հանցագործությունները դադարեցնելու ջանքերի շրջանակում տարածաշրջանային խորհրդակցություններ վարելու նպատակով՝ Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն այցելել է Լիբանան, Սիրիա, Սաուդյան Արաբիա, Կատար, Իրաք, Օման և Հորդանան և խորհրդակցել ու  մտքեր է փոխանակել այս երկրների բարձրաստիճան պաշտոնյաների հետ: