Գաղտնի քաղաքականության ձախողումը․ Իրանի ու Իսրայելի ԶԼՄ-ների տարբերությունը
(last modified Wed, 30 Oct 2024 08:45:48 GMT )
Հոկտեմբեր 30, 2024 12:15 Asia/Tehran
  • Գաղտնի քաղաքականության ձախողումը․ Իրանի ու Իսրայելի ԶԼՄ-ների տարբերությունը

Իսրայելի գործողությունների դեպքում Իրանը ներկայացնում է պատերազմի իրական ու հստակ պատկերը, որպեսզի բոլորը հասկանան, թե ինչպիսի դաժան թշնամու դեմ են պայքարում Գազայի ու Լիբանանի ժողովուրդները։

Այս իրավիճակում շատ կարևոր է հասկանալ Իրանի ու Իսրայելի ԶԼՄ-ների կողմից պատերազմական լուրերի լուսաբանման տարբերությունը։ 

Pars Today-ի հաղորդմամբ՝ Մուհամմեդ Քազեմ Անբարլուին  իրանական Jame Jam թերթում հրապարակված հոդվածում գրել է․ «Սիոնիստական ռեժիմը թաքցնում է վերջին մեկ տարում իր  զոհերի ու վնասների մասին իրականությունը, քանի որ դրա արդյունքում կկորցնի իր կեղծ հեղինակությունը։ «Ալ Աղսայի փոթորիկ» գործողությունից հետո մենք տեսանք այս կապակցությամբ ԶԼՄ-ների երկու մոտեցում։ 

 Մի կողմում Երուսաղեմն օկուպացրած ռեժիմն է, որը գրաքննության է ենթարկում զոհերի ու վիրավորների մասին տեղեկատվությունը։ Մյուս կողմում իրանական լրատվական դաշտն է, որտեղ Իսրայելի բոլոր հանցագործությունները լուսաբանվում են թափանցիկ կերպով։

Իրականությունը քողարկելու Սիոնիստական ռեժիմի վարած քաղաքականությունը վկայում է ռեժիմի թուլության մասին։ Իսրայելը վերահսկում է բոլոր ԶԼՄ-ները, որպեսզի լրատվության միջոցով հանրությանը համոզի, թե իրենք հաղթող ճակատում են։

Իսկ Իրանը ներկայացնում է պատերազմի իրական պատկերը, որպեսզի բոլորի համար պարզ դառնա թե ինչ թշնամու դեմ են կանգնած պաղեստինցիներն ու լիբանանցիները։ Ռեժիմ, որը չի հարգում որևէ միջազգային օրենք և իրականացնում է ցեղասպանություն ու ռազմական հանցագործություններ։ 

Իրանի ԶԼՄ-ները Գազայում վերջին մեկ տարում ու դրանից հետո Լիբանանում տեղի ունեցած իրադարձությունները  ներկայացնում են ճշգրիտ և առանց ուռճացումների։ Սակայն իսրայելցիներից թաքցվում է զոհերի ու վնասների իրական պատկեը, ինչպես նաև պատերազմի ծախսերը։

Սիոնիստական ռեժիմի ու իսրայելական ԶԼՄ-ների վարած այս քաղաքականությունը ձախողված է։ Քանի որ չնայած օկուպացված տարածքների բոլոր ԶԼՄ-ների ինչպես նաև արևմտյան ԶԼՄ-ների  հրապարակած տեղեկատվության գրաքննությանը, համաշխարհային հանրությունը հասկացել է ռեժիմի իրական էությունը։

Ու չնայած վերջին տարիներին Իսրայելը  փորձել է հանդես գալ  հաղթական կերպարով բայց և՛  օկուպացված տարածքներում և՛ ամբողջ աշխարհում ռեժիմի գործողությունների դեմ բողոքի ձայներն ավելի բարձր են լսվում»։