Լավրով. Ռուսաստանի և Իրանի միջև պաշտպանական համագործակցության համաձայնագիրն առաջիկայում կստորագրվի
Նոյեմբեր 01, 2024 11:06 Asia/Tehran
Ռուսաստանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ Մոսկվայի և Թեհրանի միջև համատեղ պաշտպանական համագործակցության մասին համաձայնագիրը կստորագրվի առաջիկայում։
Հղում անելով «Մեհր» գործակալությանը, «Սահաբ» գործակալությունը հաղորդում է, որ ըստ Լավրովի՝ փաստաթողթը կապահովի երկու երկրների միջև և ավելի շատ պաշտպանական համագործակցություն։
Լավրովը նաև նշել է, որ մինչև տարեվերջ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը կմեկնի Մոսկվա՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ այս համաձայնագիրը ստորագրելու նպատակով։
Նշենք, որ ԻԻՀ նախագահը նախորդ շաբաթ մեկնել էր Ռուսաստանի Կազան քաղաք՝ մասնակցելուԲՐԻԿՍ անդամ երկրների գագաթնաժողովին, որի շրջանակում հանդիպել էր ՌԴ նախագահի հետ։