Արաղչի․ Իրանն ու Դիմադրությունն աջակցում են Սիրիային
https://parstoday.ir/hy/news/iran-i226394-Արաղչի_Իրանն_ու_Դիմադրությունն_աջակցում_են_Սիրիային
ԻԻՀ ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է․ «Իրանն ու Դիմադրությունն աջակցում են Սիրիային՝ ահաբեկիչների դեմ պայքարում»։
(last modified 2025-08-05T04:59:57+00:00 )
Դեկտեմբեր 02, 2024 07:39 Asia/Tehran
  • Արաղչի․ Իրանն ու Դիմադրությունն աջակցում են Սիրիային

ԻԻՀ ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է․ «Իրանն ու Դիմադրությունն աջակցում են Սիրիային՝ ահաբեկիչների դեմ պայքարում»։

Հղում անելով ԻՌՆԱ-ին, «Սահաբ» գործակալությունը հաղորդում է, որ կիրակի օրը տարածաշրջանային այցի շրջանակներում Թուրքիա մեկնած Աբբաս Արաղչին, Անկարայում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է․ «Բնական է, որ ահաբեկիչների գործողությունը սխալ հաշվարկի արդյունք են, և սիրիական բանակն ու կառավարությունն ի վիճակի են դիմակայել նրանց։ Իհարկե, Դիմադրության խմբերը նույնպես կօգնեն Սիրիային, իսկ Իրանը կտրամադրի ցանկացած անհրաժեշտ աջակցություն»։ 

Նա նշել է․ «Իրանն ու Թուրքիան մշտապես խորհրդակցություններ են անցկացրել տարբեր թեմաների շուրջ, և ես հուսով եմ, որ մենք կարող ենք հասնել տարածաշրջանային խնդիրների շուրջ միասնական փոխըմբռնման և ընկալման, որը կբերի տարածաշրջանային կայունության»։

Աբբաս Արաղչին այսօր իր թուրք գործընկեր Հաքան Ֆիդանի հետ կքննարկի երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային իրավիճակն ու Սիրիայի զարգացումները։

Հանդիպումից հետո կկայանա մամուլի ասուլիս, որի ընթացքում երկու նախարարները կանդրադառնան տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ Իրանի ու Թուրքիայի դիրքորոշումներին։

Իրանի Իսլամական Հանրապետությունը, Թուրքիան և Ռուսաստանը Սիրիայի հարցով Աստանայի գործընթացի երաշխավորներն են։