Իրանը ողջունել է ՅՈՒՆԵՍԿՕ-ում Նոռուզի գրանցման հարցին այլ երկրների միանալը
https://parstoday.ir/hy/news/iran-i226576-Իրանը_ողջունել_է_ՅՈՒՆԵՍԿՕ_ում_Նոռուզի_գրանցման_հարցին_այլ_երկրների_միանալը
Իրանի մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռարվեստի նախարարն ասել է․ «ՅՈՒՆԵՍԿՕ-ում Նոռուզի գրանցման հայցին այլ երկրների միանալը մերձեցում է իրանական մշակույթի հետ, քանի որ Նոռուզի մշակույթի սկզբնաղբյուրն Իրանի հողն է»:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Դեկտեմբեր 06, 2024 11:09 Asia/Tehran
  • Իրանը ողջունել է ՅՈՒՆԵՍԿՕ-ում Նոռուզի գրանցման հարցին այլ երկրների միանալը

Իրանի մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռարվեստի նախարարն ասել է․ «ՅՈՒՆԵՍԿՕ-ում Նոռուզի գրանցման հայցին այլ երկրների միանալը մերձեցում է իրանական մշակույթի հետ, քանի որ Նոռուզի մշակույթի սկզբնաղբյուրն Իրանի հողն է»:

ՅՈՒՆԵՍԿՕ-ում Նոռուզի գրանցման դիմումին Մոնղոլիայի միանալուց հետո, դեկտեմբերի 5-ին այս  տոնը  երրորդ անգամ գրանցվել է կազմակերպության  ցանկում։

ԻՍՆԱ-ի հաղորդմամբ՝ Իրանի մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռարվեստի նախարար Սեյեդռեզա Սալեհի Ամիրին այս կապակցությամբ ասել է․ «ՅՈՒՆԵՍԿՕ-ում Նոռուզի գրանցման դիմումին Մոնղոլիայի միանալը վկայում է Իրանի քաղաքակրթական կարողությունների մասին։ ՅՈՒՆՍԵԿՕ-ի ցանկում գրանցումը փոխեց Նոռուզի մշակույթի սանդղակն ազգային-տարածաշրջանային մակարդակից, այն հասցնելով համաշխարհային  մակարդակի։

Նախարարը հավելել է․ «Իրականում Նոռուզը միավորում է իրանական ժողովուրդների ընդհանուր մշակույթը։ Տարածաշրջանային մասշտաբով Նոռուզը միավորում 13 երկրների ընդհանուր հոգևոր ժառանգությունը, իսկ ՅՈՒՆԵՍԿՕ-ում այս տոնի գրանցումն այն դուրս է բերում համաշխարհային մակարդակ»:

Նշելով, որ Նոռուզի ծագման աղբյուրն Իրանի հողն է, նախարարը հավելել է․ «Այս տոնն այնքան կարևոր է եղել, որ այն տոնելու համար կառուցվել է Պերսեպոլիս եզակի համալիրը»։ Նոռուզի կարևոր դերը և դրա կապը ճարտարապետության արժեքների ու գիտելիքների հետ, Պերսեպոլիսի ստեղծման հիմք են դարձալ, ինչը   Իրանի մշակույթի ու քաղաքակրթության չափերի վկայությունն է։