Իրանի ԱԳՆ-ն արձագանքել է Ֆրանսիայի հակաիրանական հայտարարություններին
ԻԻՀ ԱԳՆ խոսնակը հայտարարել է, որ Իրանի հրթիռային կարողությունների կամ խաղաղ միջուկային գործունեության վերաբերյալ Ֆրանսիայի նախագահի մտահոգուոյթունն անհիմն է։
Հղում անելով ԻՍՆԱ-ին, «Սահաբ» գործակալությունը հաղորդում է, որ ի պատասխան Էմանուել Մակրոնի հայտարարություններին, Իսմայիլ Բաղայի Համանեն նշել է, որ Ֆրանսիայի նախագահը պետք է անկախ և կառուցողական մոտեցում ցուցաբերի՝ միջազգային խաղաղությանն ու կայունությանը նպաստելու համար։
ԱԳՆ խոսնակը նշել է, որ Իրանի հրթռիային կարողությունը պաշտպանական բնույթ է կրւմ և չի հակասում ագրեսիայից պաշտպանվելու իրավունքին, հավելելով․ «Իրանի խաղաղ միջուկային ծրագրի վերաբերյալ անհիմն մտահոգությունները կրկնելը մի երկրի կողմից, որն ունի մեծ քանակությամբ զանգվածային ոչնչացման զենք, անընդունելի է»։
Անդրադառնալով վերջին երկու տասնամյակների ընթացքում Իրանի ոկղմից բարի կամքի դրսևորմանը, նա խոսել է այս կապակցությամբ եվրոպական կողմերի ապակառուցողական գործողությունների մասին, ասելով․ «Ֆրանսիան, որպես ՀԳՀԾ-ի անդամ երեք եվրոպական երկրներից մեկը, պետք է պատասխանատվություն կրի իր խոստումներից հրաժարվելու, ինչպես նաև ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդում Իրանի դեմ չարդարացված քայլերի համար»։
Նշելով, որ Ֆրանսիան որևէ լուրջ քայլ չի ձեռնարկել պաղեստինցիների ցեղասպանությունը կանխելու և Պաղեստինի օկուպացիային վերջ դնելու ուղղությամբ, Բաղայի Համանեն հավելել է․ «Ֆրանսիայի նախագահի հայտարարությունները չեն կարող փոխել այն իրողությունը, որ Արևմտյան Ասիայի տարածաշրջանում անապահովության և անկայունության հիմնական պատճառը վերջին 80 տարում Միացյալ Նահանգների և արևմտյան որոշ այլ երկրների լիակատար աջակցությամբ օկուպացիայի շարունակությունն է»։
Նա Ֆրանսիայի իշխանություններին խորհուրդ է տվել անկախ և կառուցողական մոտեցում որդեգրել աշխարհում խաղաղության և կայունության ամրապնդման համար և խուսափել միջազգային իրավունքին հակասող կողմնակալ դիրքորոշումներից, որոնք միայն հաստատում են օկուպացիան, ցեղասպանությունը, անպատժելիությունը և ռասիզմը։