ԻԻՀ ԱԳՆ խոսնակն արձագանքել է ՅՈՒՆԵՍԿՕ-ում Մեհրեգան տոնի գրանցմանը 
https://parstoday.ir/hy/news/iran-i226594-ԻԻՀ_ԱԳՆ_խոսնակն_արձագանքել_է_ՅՈՒՆԵՍԿՕ_ում_Մեհրեգան_տոնի_գրանցմանը
ԻԻՀ ԱԳՆ խոսնակը նշել է, որ անհրաժեշտ է վերականգնել տարածաշրջանի ժողովուրդների  կապերը և պաշտպանել մշակութային, քաղաքակրթական և մարդկային ընդհանրությունները:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Դեկտեմբեր 06, 2024 17:48 Asia/Tehran
  • ԻԻՀ ԱԳՆ խոսնակն արձագանքել է ՅՈՒՆԵՍԿՕ-ում Մեհրեգան տոնի գրանցմանը 

ԻԻՀ ԱԳՆ խոսնակը նշել է, որ անհրաժեշտ է վերականգնել տարածաշրջանի ժողովուրդների  կապերը և պաշտպանել մշակութային, քաղաքակրթական և մարդկային ընդհանրությունները:

Մեհրեգան տոնն իրանական հնագույն տոներից է, որը նշվում է սիրո և բարեկամության առիթով։ Այս օրը մարդիկ այցելում են իրար, պատրաստում հատուկ ուտեստներ և նվիրում նվերներ։ 
Որոշ շրջաններում կազմակերպվում են նաև երաժշտական միջոցառումներ։ 
Մեհրեգան տոնի մասին Իրանի գրականության մեջ բազմաթիվ հիշատակումներ կան, ինչը վկայում է, որ այն շատ կարևոր է երկրի մշակույթի ու պատմության մեջ։
Հղում անելով ԻՌՆԱ-ին, «Սահաբ» գործակալությունը հաղորդում է, որ ԱԳՆ խոսնակ Իսմայիլ Բաղայի Համանեն ասել է․ «Նոռուզ և Սադե տոներից հետո Մեհրեգանն իրանական երրորդ տոնն է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցանկում»։ 
X-ում արած գրառման մեջ շնորհավորելով տոնի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում գրանցման կապակցությամբ, Բաղայի Համանեն նշել է․ «Մեհրեգան տոնն իրանական ժողովուրդների բարության և հանդուրժողականության խորհրդանիշն է։ Այս տոնի գրանցումը Տաջիկստանի ու  Իրանի միջև համագործակցության օրինակ է՝ ընդհանուր պատմա-քաղաքակրթական-մշակութային ժառանգությունը պահպանելու և ներկայացնելու հարցում»: