Իրան-Կատար առևտուրը վերջին 9 ամսում աճել է 53%-ով
(last modified Thu, 09 Jan 2025 12:55:19 GMT )
Հունվար 09, 2025 16:25 Asia/Tehran
  • Իրան-Կատար առևտուրը վերջին 9 ամսում աճել է 53%-ով

Կատարում ԻԻՀ առևտրային կցորդն անդրադառնալով Կատարի հետ առևտրային փոխգործակցության աճին, հայտարարել է, որ վերջին 9 ամիսների ընթացքում երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունն աճել է 53 տոկոսով։ 

 

Հղում անելով ԻՌՆԱ-ին, «Սահաբ» գործակալությունը հաղորդում է, որ վկայակոչելով ԻԻՀ մաքսատան զեկույցը, Աբբաս Աբդոլխանին հայտարարել է, որ Իրանի և Կատարի միջև առևտրային փոխանակումների ծավալը վերջին  9 ամիսների ընթացքում կազմել է մոտ 265 միլիոն դոլար։ 
Նա նշել է․ «Այս ցուցանիշը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 53 տոկոսով»։ 
Անդրադառնալով Իրանից Կատար արտահանվող ամենակարևոր ապրանքներին, Աբդուլխանին ասել է․ «Իրանից Կատար է արտահանվում հիմնականում բանջարեղեն, գյուղատնտեսական արտադրանք, սնունդ, ձու, ծովախեցգետին, զաֆրան, գորգ, շինանյութ և հանքանյութ։ Սա վկայում է Իրանի արտահանման պորտֆելի բազմազանության մասին»։ 
Նա հավելել է․ «Իրանից Կատար արտահանվող ապրանքները կարևոր դեր են խաղում այդ երկրի շուկայի կարիքների բավարարման գործում, մինչդեռ Կատարից Իրանի ներմուծումը հիմնականում ուղղված է միջանկյալ ապրանքներին, որոնք օգտագործվում են երկրի ներքին արտադրության գործընթացում՝ արդյունաբերական և արտադրական ոլորտներում»։
Աբդուլխանին ասել է. «Իրանի և Կատարի միջև առևտրային փոխանակումների զգալի աճը վկայում է երկու երկրների պոտենցիալ տնտեսական կարողությունների մասին, ինչը կարող է հանգեցնել երկկողմ փոխգործակցության հետագա աճի, եթե ենթակառուցվածքներն ընդլայնվեն և առևտրային խոչընդոտները վերացվեն»: