Մեկնարկել են Իրանի և Տաջիկստանի նախագահների բանակությունները
Այսօր առավոտյան Տաջիկստանում մեկնարկել են այդ երկրի և Իրանի նախագահների բանակցությունները։
Չորեշքբթի օրը, գլխավորելով բարձրաստիճան ապտվիրակություն, ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքյանը երկօրյա պաշտոնական այցով մեկնել էր Տաջիստան, որտեղ նրան դիմավորել էր այդ երկրի նախագահ Իմոմալի Ռահմոնը։
Բանակցությունների այս փուլում երկու երկրների նախագահները և բարձրաստիճան պատվիրակությունները կքննարկեն երկկողմ, տարածաշրջանային և միջազգային հարաբերությունների հետ կապված հարցեր։ Բանակցություններից հետո երկու երկրների պաշտոնյաները կստորագրեն երկկողմ համաձայնագրեր, իսկ նախագահներ Փեզեշքյանն ու Ռահմոնը կմասնակցեն մամուլի ասուլիսի։
Այնուհետև Փեզեշքյանն Աբու Ալի Սինայի բժշկական գիտություններիի համալսարանում հանդես կգա ելույթով և նարն կշնորհվի պատվավոր պրոֆեսորի կոչում։
Տաջիկստան և ապա՝ Ռուսաստան այցերի ժամանակ Փեզեշքյանին ուղեկցում են ԱԳ նախարար Աբբաս Արաղչին, նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադը, էկոնոմիկայի նախարար Աբդոլնասեր Հեմմաթին, Գյուղատնտեսության նախարար Ղոլամռեզա Նուրի Ղեզելչեն, Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար և ԻԻՀ փոխնախագահ Մոհամմադ Էսլամին, էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադին, ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ֆարզանե Սադեղը և Կենտրոնական բանկի ղեկավար Մոհամմադ Ռեզա Ֆարզինը:
ԻՌՆԱ-ի հետ զրույցում, անդրադառնալով Փեզեշքյանի այցի ծրագրին, Տաջիկստանում ԻԻՀ դեսպան Ալիռեզա Հաղիղյանն ասել է․ «Այցի շրջանակներում նախատեսված է առևտրային, ներդրումային և զբոսաշրջության համատեղ համաժողովի անցկացում՝ ավելի քան 300 իրանցի և տաջիկ գործարարների և ներդրողների մասնակցությամբ՝ տնտեսական և առևտրային համագործակցությունն ու փոխանակումները մեծացնելու նպատակով»։
Փեզեշքյանի այցի շրջանակներում, իրանցի և տաջիկ գրողների մասնակցությամբ, Գիտությունների ակադեմիայի և Գրողների միության ջանքերով, կանցկացվի նաև գիտական հանդիպում և պոեզիայի երեկո»։
Հաղիղյանը հավելել է․ «Այս ընթացքում տեղի կունենա նաև Պարսից լեզվի և գրականության գիտահետազոտական ինստիտուտի բացումը և նախագահը կհանդիպի Տաջիկստանում բնակվող իրանցիների հետ»։
ԻԻՀ նախագահի մամուլի գարսենյակի գլխավոր տնօրենն ԻՌՆԱ-ի հետ զրույցում անդրադառնալով Տաջիկստան, ապա՝ Ռուսաստան Փեզեշքյան այցերին, նշել է, որ այդ այցերը վկայում են երկու երկրների հետ Իրանի հարաբերությունների զարգացման մասին։
Նա նշել է․ «Այցերի ընթացքում, բացի փոխըմբռնման հուշագրերի և համաձայնագրերի ստորագրումից, դոկտոր Փեզեշքյանը կհանդիպի նաև երկու երկրների գործարարների հետ»։
Անդրադառնալով Տաջիկստան կատարած՝ Փեզեշքյանի այցին, Հաբիբոլլահ Աբբասին ասել է․ «Դոկտոր Փեզեշքյանը Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում առանձին հանդիպումներ կունենա այդ երկրի նախագահի, խորհրդարանի խոսնակի և վարչապետի հետ»։