Իրանի ապրանքաշրջանառությունն իր Հարևանների հետ աճել է 19%-ով
https://parstoday.ir/hy/news/iran-i229284-Իրանի_ապրանքաշրջանառությունն_իր_Հարևանների_հետ_աճել_է_19_ով
Հարևան երկրների հետ Իրանի առևտրաշրջանառությունը վերջին 10 ամսում հասել է մոտ 60 միլիարդ դոլարի՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 19 տոկոսով։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 15, 2025 14:27 Asia/Tehran
  • Իրանի ապրանքաշրջանառությունն իր Հարևանների հետ աճել է 19%-ով

Հարևան երկրների հետ Իրանի առևտրաշրջանառությունը վերջին 10 ամսում հասել է մոտ 60 միլիարդ դոլարի՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 19 տոկոսով։

Pars Today - Ըստ Իրանի ռոդիոհեռուստատեսության լրատվական գործակալության՝ Հանքերի, արդյունաբերության և առևտրի նախարարության Առևտրի զարգացման հանձնաժողովի խոսնակն ասել է. Անցած 10 ամիսների ընթացքում Իրանի և հարևան 15 երկրների միջև փոխանակվել է ավելի քան 93,5 միլիոն տոննա ապրանք՝ 59,7 միլիարդ դոլար արժողությամբ, ինչը անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, քաշային առումով աճել է 16,2 տոկոսով, իսկ արժեքի առումով՝  19,2 տոկոսով։

Հարևան երկրների հետ Իրանի ոչ նավթային առևտրի վերաբերյալ Սեյեդ Ռուհոլլահ Լաթիֆին ասել է․ «Անցած 10 ամսում Իրանի և հարևան 15 երկրների միջև փոխանակվել է 93 միլիոն 566 հազար 462 տոննա ոչ նավթային ապրանք՝ 59 միլիարդ 656 միլիոն 707 հազար 995 դոլար արժողությամբ, ինչը կազմում է Իրանի 10 ամսվա ընդհանուր արտաքին առևտրի 59,2 տոկոսը քաշային առումով և 62,4 ​​տոկոսը արժեքային առումով»։

Ըստ Լաթիֆիի՝ Իրանի արտահանումը Հայաստան աճել է 21%-ով՝ կազմելով 402 մլն 494 հազար դոլար, իսկ Իրանի ներմուծումը Հայաստանից մնացել է անփոփոխ՝ 39,7 մլն դոլար։