Իրան. Հայաստանի հետ առևտրային համաձայնագրի արդյունքները «գերազանցել են սպասելիքները»
Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարը նշելով,որ Թեհրանի և Երևանի միջև առևտրային համաձայնագրի արդյունքները «գերազանցել են սպասելիքները» ասել է․ «Հայ ժողովրդի մեծ հավանության են արժանացել իրանական ապրանքները»։
Իրանի արդյունաբերության, հանքի և առևտրի նախարարը երկրի նահանգապետերի ազգային ժողովում հայտարարել է.-14-րդ կառավարության օրոք կնքված լավ պայմանագրերից մեկը Եվրասիական պայմանագիրն է, որը իրանցի առևտրականների առաջ բացում է տարածաշրջանի հինգ երկրների, այդ թվում՝ Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի սահմանները և թույլ է տալիս ապրանքների 78 տոկոսը փոխանակել զրոյական մաքսատուրքերով։
Իրանի ՆԳՆ տեղեկատվական կենտրոնի փոխանցմամբ, Սեյյեդ Մոհամմադ Աթաբաքը հավելել է. «Հայաստանի հետ ձեռք բերված առևտրային համաձայնագիրը գերազանցեց սպասելիքները, և այս երկրում իրանական ապրանքների շուկան մեծ հավանության է արժանացել ժողովրդի կողմից: Այսօր մեր տեխնիկական, ինժեներական և պայմանագրային գործունեության երաշխիքները տրվում են համատեղ՝ Հայաստանի և մեր երկրի բանկերի կողմից։ Մի քանի ցուցահանդեսներ են անցկացվել այս երկրում և արժանացել լավ ընդունելության: Հայաստանում ստեղծվել է կոմերցիոն շենք՝ որպես երկու երկրների մասնավոր հատվածի համագործակցության կենտրոն։ Նմանատիպ շենք կկառուցվի նաեւ մեր երկրում», նշել է Սեյյեդ Մոհամմադ Աթաբաքը։
Նա կառավարության առաջնահերթություններից է համարել ապրանքների փոխանակման հարցում սահմանամերձ նահանգների հնարավորություններին ուշադրություն դարձնելը և ասել. «Հաշվի առնելով մաքսատուրքերը, մտադիր ենք ավելացնել սահմանային փոխանակումները»։