Որոշ սովորական սպառազինությունների մասին կոնվենցիան ոչ մի կապ չունի Իրանի զենքի հետ
ԻԻՀ ՊՆ մամուլի խոսնակն անդրադարձել է «Որոշ սովորական սպառազինությունների կիրառման մասին» կոնվենցիայի նախագծի շուրջ առաջացած տարաձայնություններին։
«Այս օրինագիծը կազմվել է ԶՈՒ ԳՇ հաստատմամբ ու հսկողությամբ, և ակնկալվում է, որ առանց ուսումնասիրության այս օրինագծի վերաբերյալ հապճեպ դատողություններ կամ մեկնաբանություն չեն արվի»,- ասել է նս։
«Թասնիմ» գործակալության փոխանցմամբ՝ Ռեզա Թալաի-Նիքն անդրադառնալով «Որոշ սովորական սպառազինությունների կիրառման մասին» կոնվենցիայի նախագծի վերաբերյալ հարցերին, ասել է.«Օրինագիծը մշակվել է ԶՈՒ ԳՇ հաստատմամբ և հսկողությամբ, և ակնկալվում է, որ առանց դրա բովանդակությունը մանրակրկիտ ուսումնասիրելու, օրինագծի վերաբերյալ որևէ հապճեպ դատողություն չարվի և մեկնաբանություն չի հնչի»։
Նա ասել է․ «Ռազմական, անվտանգության և իրավական հարցերի համապարփակ վերանայման, և միայն երկու արձանագրությունների ընդունման պարագայում, որոշ վերապահումների կիրառմամբ, ըստ այս կոնվենցիայի դրույթների՝ մեր զինամթերքն ու զենքերը կապ չունեն այս կոնվենցիայի հետ։ Եթե ԶՈՒ գլխավոր շտըաբի պահանջով այն հաստատվի, Իրանը կընդունի հետևյալ երկու արձանագրությունները՝ համաձայն օրինագծի տեքստի, որպեսզի կարողանա օգտվել իր միջազգային և պաշտպանական հնարավորություններից ու շահերից, ինչպես մինչ այժմ անդամ դարձած 131 երկրները»։
Օրինագծում առաջարկվող երկու արձանագրություններն են՝ 1. Մարդու օրգանիզմում ռենտգենյան ճառագայթներով չհայտնաբերվող բեկորներով զինամթերքի օգտագործման սահմանափակում։ 2. Պատերազմից հետո պատերազմական գոտիներից պայթուցիկ նյութեր հայտնաբերելու և հավաքելու անհրաժեշտությունը: