18 կարևոր հարցեր, որոնց անդրադարձել է հեղափոխության առաջնորդն իր նոռուզյան ելույթում
(last modified Sat, 22 Mar 2025 07:28:18 GMT )
Մարտ 22, 2025 10:58 Asia/Tehran
  •  18 կարևոր հարցեր, որոնց անդրադարձել է հեղափոխության առաջնորդն իր նոռուզյան  ելույթում

Իրանական 1404 թվի առաջին օրը՝ (ֆարվարդինի 1-ին) մարտի 21-ին, տարբեր խավերի հազարավոր իրանցիների հետ հանդիպմանն ԻԻՀ առաջնորդը կարևոր հայտարարություններ է արել։

ԻՍՆԱ-ն ներկայացրել է հանդիպման ժամանակ առաջնորդի բարձացրած ամենակարևոր հարցերն

•  Հասարակական ատելությունը Սիոնիստական ռեժիմի նկատմամբ. Իրանի ժողովրդի հետ  սպառնալիքների լեզվով խոսելն օգուտ չունի։

•  Դիմադրության ճակատն անսասան է. Պաղեստինի, Լիբանանի և Եմենի ժողովուրդները    Սիոնիստական ռեժիմին դիմակայում են ներքին և հավատքի վրա հիմնված դրդապատճառներով:

•  Պետք է դասեր քաղել իմամ Ալիի ասածներից. «Նահջ օլ-Բալաղեին» հղում կատարելը որպես արդարության և ներման մասին դասեր քաղելու աղբյուր:

•  Ճշմարտության և կեղծիքի արժեքը. Ճշմարտության համար պայքարի ճանապարհն ունի անխուսափելի ծախսեր, սակայն հաղթանակն, ի վերջո,  լինելու է ճշմարտության ճակատինը:

•  Ժողովրդի հոգևոր ուժն ու համբերությունը. 1403 թվականին ակնհայտորեն դրսևորվեցին Իրանի ժողովրդի հոգևոր ուժն ու դիմադրության ոգին։

•  Ժողովրդի ներկայությունը տարբեր արարողություններին, ցույց է տալիս մարդկանց հավատարմությունը Իսլամական հեղափոխությանը և Իսլամական Հանրապետության համակարգին:

•  Ազգային ինքնությունը հասկանալու անհրաժեշտությունը. Մարդիկ պետք է պաշտպանեն իսլամական համակարգը՝ չնայած տնտեսական և առօրյա խնդիրներին:

•  Արտադրության վրա կենտրոնանալը. Մարդկանց տնտեսական և կենսապահովման պայմանների բարելավման գործում արտադրության  ազդեցությունը կարևոր է։

•  Ներքին ներդրումներ. Կանխիկ կապիտալը պետք է ուղղորդել դեպի արտադրության ոլորտ, ոչ թե այլ շուկաներ։

•  Կառավարության պարտականությունն է դյուրացնել ներդրումների հնարավորությունը. կառավարությունը պետք է ապահովի ներդրումների անվտանգությունը և նվազեցնի խոչընդոտները

•  Արտադրության արդյունավետ վերահսկողություն. տնտեսական վերահսկողության մեջ հավասարակշռության անհրաժեշտություն՝ արտադրության ճանապարհին խոչընդոտների առաջացումը կանխելու համար:

•  Կենսամիջոցների բարելավմանն ուղղված անհրաժեշտ միջոցառումներ. Երկրրում արտադրվող ապրանքների ներկրման կանխում, և ներդրումների խթանում:

•  Ուղերձ ամերիկացիներին. Իրանի դեմ  սպառնալիքներն օգուտ չունեն։

•  Վստահված ուժեր. Արևմտյան քաղաքական գործիչների կողմից Դիմադրության կենտրոնները որպես վստահված ուժեր մեկնաբանելու քննադատությունը:

•  Տոկունություն և Եմենի պատմություն. Սիոնիստական ռեժիմի դեմ դիմադրության կապը Եմենի պատմության հետ:

•  Բողոքի ցույցեր Արևմուտքում. Անդրադարձ Իսրայելի հանցագործություններին արևմտյան երկրների քաղաքացիների արձագանքն և արևմտյան պետական գործիչների կողմից փաստերի անտեսմանը։

•  Աջակցություն մարտիկներին. Պաղեստինի և լիբանանցի մարտիկների աջակցության կարևորությունը։

•  Պաշտպանական քաղաքականություն. ռազմավարություններ և պատասխաններ հակառակորդների սպառնալիքներին հակամարտության դեպքում։