Իրանական արվեստ․ Համաշխարհային ժառանգություն․ պարսկական գրականությունից մինչև Իրանի աշխարհագրություն
(last modified Mon, 24 Mar 2025 08:26:18 GMT )
Մարտ 24, 2025 11:56 Asia/Tehran
  • Իրանական արվեստ․ Համաշխարհային ժառանգություն․ պարսկական գրականությունից մինչև Իրանի աշխարհագրություն

Իրանական արվեստները, որոնք ձևավորվել են դարերի ընթացքում, վերջին տարիներին արժանացել են համաշխարհային ուշադրության և գրանցվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում:

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ ոչ նյութական մշակութային ժառանգությունը ներառում է ավանդույթներ, սովորույթներ, գիտելիքներ, հմտություններ, որոնք փոխանցվում են սերնդե սերունդ և մշակութային հատուկ ինքնության մաս են ակզմում։

Ի տարբերություն նյութական մշակութային ժառանգության, որը սովորաբար ներառում է հնագիտական պեղումների ժամանակ հայտնաբերված արտեֆակտներ և պատմական հուշարձաններ, ոչ նյութական մշակութային ժառանգությունն իրենից ներկայացնում է  հասարակության փորձառությունները, վարքագիծը և սոցիալական փոխազդեցությունները։

Ոչ նյութական մշակութային ժառանգությունը փոփոխվում է կախված  հասարակությունների մշակութային, սոցիալական և տնտեսական կարիքներից ու պայմաններից: Այսինքն՝ ժառանգության այս տեսակն անընդհատ փոփոխվում ու հարմարեցվում է։

ՅՈՒՆԵՍԿՕ-ն ոչ նյութական մշակութային ժառանգությունը սահմանում է որպես ժողովրդի կենդանի մշակույթի մաս, որը ներառում է երաժշտություն, պար, բնիկ լեզուներ, ծեսեր և բնության մասին ավանդական գիտելիքներ:

Մանրանկարչությունը, թազհիբ տեխնիկան և գեղագրությունն Իրանի մշակույթում առանձնահատուկ նշանակություն ունեն։ Այս արվեստներից յուրաքանչյուրի առանձնահատկություններն ու տեխնիկան արմատավորված են Իրանի  պատմության և քաղաքակրթության մեջ։

Նուրբ նախշերով ու հետաքրքիր պատմություններ ներկայացնող մանրանկարները, ոսկեգույն ու գունագեղ նախշերով թազհիբ տեխնիկայով արված աշխատանքներն ու պարսկական եզակի գեղագրությունն արտացոլում են մաքուր իրանական ճաշակն ու արվեստը:

ՅՈՒՆԵՍԿՕ-ում այս արվեստների՝ որպես ոչ նյութական համաշխարհային ժառանգության գրանցմամբ, առավել քան երբևէ զգացվում է դրանց պահպանման և միջազգայնորեն տարածման կարևորությունը։

Իրանական մանրանկարչություն

 

հին իրանցիներ

 

թուրքական մանրանկարչություն
Կոտրված խաչելություն