Սիոնիստական ​​ռեժիմը ոճրագործ Ամերիկայի սպանդի մեքենան է
https://parstoday.ir/hy/news/iran-i230768-Սիոնիստական_ռեժիմը_ոճրագործ_Ամերիկայի_սպանդի_մեքենան_է
Pars Today - Իրանի Իսլամական Խորհրդարանի նախագահը, անդրադառնալով Պաղեստինի անպաշտպան ժողովրդի կոտորածում սիոնիստների հանցագործություններին, ասաց. Փաստորեն Սիոնիստական ​​ռեժիմը ոճրագործ Ամերիկայի սպանդի մեքենան է։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մարտ 28, 2025 17:01 Asia/Tehran
  • Սիոնիստական ​​ռեժիմը ոճրագործ Ամերիկայի սպանդի մեքենան է

Pars Today - Իրանի Իսլամական Խորհրդարանի նախագահը, անդրադառնալով Պաղեստինի անպաշտպան ժողովրդի կոտորածում սիոնիստների հանցագործություններին, ասաց. Փաստորեն Սիոնիստական ​​ռեժիմը ոճրագործ Ամերիկայի սպանդի մեքենան է։

Իրանի Իսլամական Խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը ուրբաթ օրը Թեհրանում Ղուդսի միջազգային օրվա միջոցառման ժամանակ ասաց. Իմպերիալիստական համակարգը շարունակում է ապրել՝ կեղեքելով մարդկային հասարակությունը, իսկ Պաղեստինը միջազգային հանրության արթնացած խիղճն է ընդդեմ Իմպերիալիստական համակարգի:

Ինչպես հաղորդում է Pars Today-ը՝ վկայակոչելով IRNA-ին, Իրանի Իսլամական Խորհրդարանի նախագահը՝ նշելով, որ ԱՄՆ-ի հարաբերությունները Սիոնիստական ​​ռեժիմի հետ գործընկերային, համաձայնության, աջակցության և դաշնակցային հարաբերություններ են, ասել է. Անգլիայի և Իսրայելի հարաբերություններն էլ հայր-որդի հարաբերություններ են: Այլ կերպ ասած, Բրիտանիան ցանկանում է ավարտին հասցնել այն կիսատ նախագիծը, որը սկսել է 1948 թվականին Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ՝ հիմնադրելով Սիոնիստական ​​կազմակերպությունը։

Իրանի Իսլամական Խորհրդարանի նախագահը նաև ընդգծել է, որ Դիմադրության ճակատը դեռևս ունի անհրաժեշտ ուժը Սիոնիստական ​​ռեժիմին դիմակայելու համար՝ հավելելով․ Դիմադրության ճակատի և Սիոնիստական ​​ռեժիմի բանակցություններում բոլորը տեսան, որ իսրայելական բանտերից պաղեստինցի գերիներին ազատ արձակելուց հետո ազատ արձակվեցին սիոնիստ գերիները, և երբ Սիոնիստական ​​ռեժիմը խախտեց հրադադարը, ինչպես 77 տարի առաջ, Դիմադրության ճակատը պատասխանեց Գազայից և Եմենից։

Իր ելույթի մեկ այլ հատվածում Ղալիբաֆը հայտարարել է, որ սպառնալիքներով բանակցելը նշանակում է պահանջներ պարտադրել ուրիշներին, և պարզաբանել. Ամերիկայի առաջնորդները ոչ միայն ցանկանում են անտեսել Իրանի ռազմական հնարավորությունները, այլև բանակցություններ ասելով՝ նրանք նկատի ունեն Իսլամական Հանրապետության զինաթափումը։ Բայց թշնամու պահանջները բավարարելու համար բանակցելը պատերազմի նախերգանք է, և ոչ մի ազգ նման պահանջ չի ընդունի:

Նշելով, որ զոռբայության համակարգում Իսլամական Հանրապետությունը հզոր և կեղեքված երկիր է, Իրանի օրենսդիր մարմնի ղեկավարն ասել է. «Իրանի Իսլամական Հանրապետությունը, ապավինելով ժողովրդին, խիզախ առաջնորդին, պաշտպանական ուժին և հավատացյալ, հեղափոխական, նահատակության ձգտող, փորձառու և նվիրյալ զինված ուժերին և Բասիջի աշխարհազորայիններին, կանգուն է ասպարեզում և չի վախենում որևէ սպառնալիքից»:

Իրանի Իսլամական Խորհրդարանի նախագահը զգուշացրել է ԱՄՆ-ին և նրա դաշնակիցներին. «Եթե նրանք սպառնան իսլամական Իրանին, ապա, ինչպես վառոդի պահեստը, տարածաշրջանում Ամերիկայի դաշնակիցներն ու ամերիկյան բազաները անվտանգ չեն լինի»։