Ղոդսի միջազգային օրը ճնշվածների և համերաշխության ձայնը բարձրացնելու օրն է
(last modified Fri, 28 Mar 2025 06:56:53 GMT )
Մարտ 28, 2025 10:26 Asia/Tehran
  • Ղոդսի միջազգային օրը ճնշվածների և համերաշխության ձայնը բարձրացնելու օրն է

Ղոդսի միջազգային օրը Պաղեստինի ժողովրդին համերաշխություն հայտնելու և Սիոնիստական ռեժիմի հանցագործությունները դատապարտելու հնարավորություն է։ Այս օրն աշխարհի տարբեր ծայրերում ապրող մուսուլմաններն ու ազատխոհ մարդիկ դուրս են գալիս փողոցներ՝ աշխարհին լսելի դարձնելու պաղեստինցիների ճնշումների ձայնը:

Ղոդսի միջազգային օրն իսլամական զարթոնքի խորհրդանիշն է և արդարություն փնտրելու հնարավորություն: Այս օրը մեզ հիշեցնում է, որ ամենուր պետք է հարգել մարդու իրավունքներն ու արդարությունը, և որ ճնշումների առջև լռելը նշանակում է մեղսակցություն դրանց: Այս տարի Ղոդսի միջազգային օրն ավելի է կարևորվել, հաշվի առնելով ավելի քան 50 հազար պաղեստինցիների, այդ թվում՝ կանանց և երեխաների մահը:

Վերջին տարիներին Պաղեստինի ժողովրդի դեմ Սիոնիստական ռեժիմի հանցագործությունները կտրուկ աճել են։ Այդ հանցագործություններն օկուպանտ  ռեժիմի դաժանության վկայությունն են։ Իսկ դրանց նկատմամբ միջազգային հանրության լռությունը լուրջ հարցեր է առաջացնում մարդկանց մոտ։ Ղոդսի միջազգային օրը հնարավորություն է համերաշխություն և աջակցություն հայտնելու Պաղեստինի ժողովրդի իրավունքներին:

Իսրայելի հարձակումների հետևանքով ավելի քան 50 հազար պաղեստինցիներ, այդ թվում կանայք ու երեխաներ, կորցրել են իրենց կյանքը։ Եվ այդ հանցագործությունների նկատմամբ լռությունը նշանակում է մեղասակցություն դրանց։

Ղոդսի օրվա երթն Իրանի ազգի միասնության ու հզորության խորհրդանիշն է և Պաղեստինին աջակցելու իրանցիների հաստատակամության վկայությունը։

Այս օրը ոչ միայն առիթ է՝ նողկանք հայտնելու Սիոնիստական ռեժիմի հանցագործությունների նկատմամբ, այլ նաև հիշեցում է, որ ազատությունն ու արդարությունը բոլոր մարդկանց իրավունքներն են։