Ո՞վ է Բադմինթոնի իրանցի աստղ Սորայա Աղաին
(last modified Thu, 03 Apr 2025 06:41:57 GMT )
Ապրիլ 03, 2025 10:11 Asia/Tehran
  • Ո՞վ է Բադմինթոնի իրանցի աստղ Սորայա Աղաին

Իրանցի մարզուհի Սորայա Աղաին իր անունը գրանցել է հայտնի իրանցիների շարքում՝ մասնակցելով օլիմպիական խաղերին։

Սորայա Աղաին ծնվել է 1996 թվականի հունվարի 29-ին։ Նա Իրանի ազգային հավաքականի բադմինտոնիստուհի է։ Աղաին սկսել է բադմինտոն խաղալ 9 տարեկանից և այժմ Իրանում այս մարզաձևի թիվ մեկ մարզուհին է։ 

Իրանցի մարզուհի Սորայա Աղաին

Կյանքն ու ընտանիքը 

Աղաին ծնվել է արվեստագետների ընտանիքում։ Հայրը պրոֆեսիոնալ գեղանկարիչ է։ Սոարայան ընտանիքի միակ բատմինտոնուհին է։ Նրա ընտանիքի մյուս անդամներն զբաղվում են ֆուտբոլով ու բասկետբոլով։ Նա ունի եղբայր և քույր։

Իրանի ազգային հավաքականի բադմինտոնիստուհի

Ճակատագրական նվերը

Աղաին ասում է, որ 7 տարեկանում ստացած նվերը՝ բադմինտոնը,  իր համար բացեց այդ մարզաձևի աշխարհի դռները։ Նա նշում է, որ շատ է սիրում բադմինտոն, բայց գուցե եթե  այդ նվերը չստանար, երբեք չմտներ այս սպորտաձևի աշխարհ։

իրանցի մարզիկ

Մրցանակներ

Սորայա  Աղային զբաղեցրել է Ղազախստանի միջազգային մրցումների երրորդ տեղը,  Մոնղոլիայի միջազգային մրցումների մենախաղի երրորդ և զուգախաղի երրորդ տեղորը, Իրաքի միջազգային մրցաշարի երկրորդ տեղը զուգախաղում, երրորդ տեղը՝ մենախաղում և ասիական բադմինտոնի մրցաշարի զուգախաղի առաջին տեղը։ Նա աշխարհի լավագույն 100 բադմինտոն խաղացողների ցուցակում է:

Աշխարհի լավագույն 100 բադմինտոն խաղացողների ցանկում

Նաև մասնակցել է  2020 թվականի Տոկիոյի Օլիմպիական խաղերին և դարձել իրանական սպորտի պատմության մեջ երկրորդ բադմինտոնիստուհին, ով մասնակցել է Օլիմպիական խաղերին:

Տոկիո 2020 Օլիմպիական խաղերը