Զարիֆ. Իրանը հարևանների հետ տրամաբանական ու կառուցողական հարաբերությունների է ձգտում
https://parstoday.ir/hy/news/iran-i2314-Զարիֆ._Իրանը_հարևանների_հետ_տրամաբանական_ու_կառուցողական_հարաբերությունների_է_ձգտում
ԻԻՀ ԱԳ նախարարն ասաց. «Իրանը որպես տարծաշրջանային ուժ հարևանների հետ տրամաբանական ու կառուցողական հարաբերությունների ձգտել ու շարունակելու է ձգտել»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 03, 2016 03:46 Asia/Tehran
  • Զարիֆ. Իրանը հարևանների հետ տրամաբանական ու կառուցողական հարաբերությունների է ձգտում

ԻԻՀ ԱԳ նախարարն ասաց. «Իրանը որպես տարծաշրջանային ուժ հարևանների հետ տրամաբանական ու կառուցողական հարաբերությունների ձգտել ու շարունակելու է ձգտել»:

ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը երեքշաբթի երեկոյան Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի հետ մամլո համտեղ ասուլիսի ժամանակ ընդգծեց. «Միջին Արևելքի տարածաշրջանի այսօրվա պայմանները պահնաջում են տարածաշրջանային ու միջազգային բոլոր դերակատարների համագործակցությունն ու համախոհությունը դիմակայելու համար այն վտանգը, որ սպառնում է, ոչ միայն տարածաշրջանը, այլ ողջ աշխարհը»:

«Իրանն ու Գերմանիան, որպես Սիրիայում խաղաղության գործընթացին սատարող խմբի երկու անդամներ շարունակելու են համագործակցությունները: Աֆղանստանի հարցով էլ շարունակվելու են տարբեր բնագավառներում, այդ թվում թմրանյութերի տարանցման, ինչպես նաև փախստականների տարածման շուրջ բանակցություններն ու մտքերի փոխանակումը»,-ավելացրեց նա:

Զարիֆը պատասխանելով Իրանի ու Արաբիայի միջև ծագած լարվածությունների և Սիրիայի խաղաղության գործընթացի վրա դրա թողած ազդեցության մասին հարցումին, ընդգծեց. «ԻԻՀ-ն Արաբիաի հետ հարաբերություններում լարվածության չի ձգտում և Իրանի կառավարության քաղաքականությունն է առաջնահերթություն տալ հարևաններին»:

Գերմանիայի ԱԳ նախարար Շտայնմայերն իր հերթին մամլո ասուլիսի ժամանակ գոհունակություն հայտնլով Իրանի և 5+1 խմբի միջև միջուկային բանակցություններն արդյունքի հանգելուց, ասաց, որ Գերմանիան վստահ է, որ Համատեղ ակտի համապարփակ ծրագիրն առավել ապահով է դարձնելու տարածաշրջանն ու աշխարհը»:

Գերմանիայի ԱԳ նախարարը նաև ընդգծեց, որ Մոհամմեդ Ջավադ Զարիֆի հետ բանակցություններում նպատակադրել է օգտվել ստեղծած առիթից և զգում է, որ կողմերի մոտ առավել սերտ հարաբերություններ հաստատելու մեծ ցանկություն գոյություն ունի: