Իրանն առևտրային թռիչքի ճանապարհին. Իրանական ապրանքները 180 միլիոնանոց ԵԱՏՄ շուկայում
Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի մեկնարկի արդյունքում իրանական առևտուրը թռիչքային աճի ճանապարհին է։
Եվրասիական տնտեսական միությունը, որը ներառում է Ռուսաստանը, Ղազախստանը, Բելառուսը, Հայաստանը և Ղրղզստանը, ստեղծվել է 2015 թվականին՝ նպատակ ունենալով դյուրացնել անդամների միջև տնտեսական և առևտրային համագործակցությունը։
Հղում անելով «Ֆարս» գործակալությանը, Pars Today-ը հաղորդում է, որ 2019 թվականին Իրանը ԵՄ-ի հետ արտոնյալ առևտրի համաձայնագիր է ստորագրել, որը ներառում էր որոշ ապրանքների մաքսատուրքերի իջեցում։ Այս համաձայնագիրը ճանապարհ հարթեց առևտրային հարաբերությունների ընդլայնման համար։ 2022 թվականի հունվարին կողմերը ստորագրեցին ազատ առևտրի համաձայնագիր, որի իրականացումը կսկսվի մայիսի 5-ին։ Այս համաձայնագրով Իրանի և միության անդամ հինգ երկրների միջև մաքստուրքերի 87 տոկոսը կկրճատվեն։
Այդպիսով Իրանն ազատ առևտային ահարբերություններ կունենա ԵԱՏՄ անդամ հինգ երկրների՝ Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի, Հայաստանի և Ղրղզստանի հետ։ Այս երկրներն ունեն համեմատական առավելություններ այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են էներգետիկան, հացահատիկը, սննդամթերքը, մետաղները, մեքենաները և գյուղատնտեսական ապրանքները և կարող են արդյունավետ առևտրային գործընկերներ լինել Իրանի համար։
Իրանի Առևտրի զարգացման կազմակերպության նախկին ղեկավար Ալիռեզա Փեյմանփաքի խոսքով․ «ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագիրը եզակի հնարավորություն է տարածաշրջանում Իրանի առևտրային դիրքը բարելավելու համար: Հաշվի առնելով պատժամիջոցներն ու սահմանափակումները, 180 միլիոնանոց եվրասիական շուկան կարող է ծառայել որպես ամենաանվտանգ և կայուն արտահանման ուղղություններից մեկն իրանցի արտադրողների համար»:
Իրան-Եվրասիա ազատ առևտրի համաձայնագրի կարևոր կետերը
․Սակագների իջեցում։ Մաքսային սակագները վերանում են կամ աստիճանաբար նվազում, նվազեցնելով ապրանքների արժեքը։
․Արտահանման շուկաների դիվերսիֆիկացում։ԵԱՏՄ 180 միլիոնանոց շուկան Իրանին հնարավորություն կտա նվազեցնել կախվածությունը մի քանի ավանդական շուկաներից:
․Ոչ նավթային արտահանման աճ։Համաձայնագիրն Իրանի համար հնարավորություն է՝ մեծացնելու արդյունաբերական, գյուղատնտեսական և հանքային ապրանքների արտահանումը։
․Աշխարհաքաղաքական հարաբերությունների ամրապնդում։ Տնտեսական համագործակցությունը կարող է հանգեցնել տարածաշրջանի երկրների հետ քաղաքական և ռազմավարական հարաբերությունների խորացմանը:
․Տարածաշրջանային տրանսպորտային կարողությունների օգտագործում։ Իրանից ԵԱՏՄ տարանցիկ երթուղիները (օրինակ՝ Հյուսիս-Հարավ միջանցքը) կակտիվանան։
Համաձայնագրի ազդեցությունն Իրանի առևտրի վրա
․Երկկողմ ապրանքաշրջանառության ծավալների աճ։Կանխատեսվում է, որ համաձայնագրի իրագործմամբ ԵԱՏՄ-ի հետ Իրանի առևտրի ծավալը կարող է հասնել տարեկան ավելի քան 12 միլիարդ դոլարի:
․Պատժամիջոցների ազդեցության նվազեցում։ Դոլարն առևտրային հարաբերություններից հանած երկրների առևտրի ընդլայնումը կարող է որոշ չափով նվազեցնել արևմտյան պատժամիջոցների ազդեցությունը:
․Ներքին ներդրումների խթանների աճ։ Նոր շուկաներ մուտք գործելու դեպքում ներքին արտադրողները ավելի շատ խթաններ կունենան բարձրացնելու որակը և արտադրությունը: