Հայաստանի շուկան լավ միջավայր է իրանական ապրանքների արտահանման համար
Երևանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին հայտարարել է, որ հայկական շուկան հարմար միջավայր է իրանական ապրանքների արտահանման համար, ընդգծելով, որ Հայաստանը կարող է համարվել կարևոր տնտեսական գործընկեր։
Թավրիզի առևտրի պալատի պատվիրակության անդամների հետ հանդիպման ժամանակ, դեսպանն ասել է, որ Իրանի Արևելյան Ատրպատական նահանգը և Հայաստանը մեծ ներուժ ունեն երկկողմ առևտուրը զարգացնելու համար։
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ Իրանի և Հայաստանի միջև առևտրի ծավալը հասել է ավելի քան 750 միլիոն դոլարի, որի զգալի մասը իրականացվում է Արևելյան Ատրպատական նահանգի միջոցով։ Սոբհանին նշել է, որ Հայաստանում առևտրով և ներդրումներով զբաղվող շատ իրանցիներ Թավրիզից են, և դա մեծացնում է համագործակցության ներուժը։
Ընդգծելով հայկական շուկայում բարձրորակ իրանական ապրանքներ ներկայացնելու անհրաժեշտությունը, դեսպան Սոբհանին կոչ է արել Թավրիզի առևտրի պալատին՝ արդյունավետ դեր խաղալ այս երկրի հետ առևտրային հարաբերությունների ամրապնդման գործում։
Խոսելով սահմանային շուկաների մասին, նա ասել է․ «Այս շուկաները պետք է նախագծվեն որակով և երկարաժամկետ հեռանկարով»։
Թավրիզի առևտրի պալատի փոխնախագահ Մասուդ Բանաբիանը հանդիպման ժամանակ ընդգծել է Իրանի Արևելյան Ատրպատական նահանգի և Հայաստանի միջև հարաբերությունների պատմական նշանակությունը՝ նշելով․ «Մենք պետք է մի կողմ դնենք քաղաքական հարցերը և ամրապնդենք տնտեսական համագործակցությունը»։
Յունես Աքբարփուր Փայդարը և Ջաֆար Մոհարամփուրն անդրադարձել են Արևելյան Ատրպատական նահանգի արդյունաբերական և զբոսաշրջային կարողություններին և հայկական շուկայի կարևորությունը։
Իրանի Արևելյան Ատրպատական նահանգի մաքսային կենտրոնի տվյալներով՝ ացյալ տարի նահանգից Հայաստան է արտահանել 306 միլիոն դոլարի ապրանք։