Իրանում Հայաստանի դեսպան Գրիգոր Հակոբյանը այցելեց «Իրանագիտության» հիմնադրամ
(last modified Sun, 27 Apr 2025 12:09:10 GMT )
Ապրիլ 27, 2025 15:39 Asia/Tehran
  • Իրանում Հայաստանի դեսպան Գրիգոր Հակոբյանը այցելեց   «Իրանագիտության»  հիմնադրամ

ԻԻՀ ՀՀ Դեսպան Գրիգոր Հակոբյանն այցելել է Թեհրանում գործող «Իրանագիտության» հիմնադրամ` հանդիպել հիմնադրամի ղեկավար, ԻԻՀ նախկին արտգործնախարար Ալի Աքբար Սալեհիի հետ։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Իրան-Հայաստան երկկողմ հարաբերությունների ներկա ընթացքն ու զարգացման դինամիկան՝ գոհունակությամբ արձանագրելով վերջին տարիներին տարբեր, այդ թվում՝ քաղաքական, տնտեսական, մշակութային և գիտակրթական ոլորտներում արձանագրված առաջընթացը։

Ալի Աքբար Սալեհի և Գրիգոր Հակոբյան

 

Զրուցակիցներն անդրադարձել են   Իրանում և Հայաստանում իրանագիտության ու հայագիտության զարգացման հնարավորություններին՝ կարևորելով այս ուղղությամբ փոխանակման ծրագրերի և համատեղ միջոցառումների նշանակությունը։

Հատուկ ուշադրություն է դարձվել նաև  Հարավային Կովկասի անվտանգությանն ու տարածաշրջանային կայունությանը, քննարկվել են միջազգային վերջին զարգացումներին առնչվող հարցեր:

Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանն այցելել է  նաև   Թեհրանում Իրանի ազգային թանգարան` հանդիպել է  թանգարանի տնօրեն Ջեբրայիլ Նոքանդեի հետ:

Ջեբրայիլ Նոքանդե և Գրիգոր Հակոբյան  

 

Կողմերը կարևորել են Իրանի ազգային թանգարանի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության ակտիվացումը, անդրադարձ է կատարվել համատեղ նոր ծրագրեր անցկացնելու հնարավորություններին: