Սպահանի Հայոց Թեմի ցավակցական ուղերձը՝ Բանդար Աբասի միջադեպի համար
https://parstoday.ir/hy/news/iran-i231914-Սպահանի_Հայոց_Թեմի_ցավակցական_ուղերձը_Բանդար_Աբասի_միջադեպի_համար
Սպահանի հայոց Թեմը ցավակցական ուղերձ է հղել Բանդար Աբասի Շահիդ Ռաջայի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի սրտաճմլիկ դեպքից հետո։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Ապրիլ 28, 2025 17:05 Asia/Tehran
  • Սպահանի Հայոց Թեմի ցավակցական ուղերձը՝ Բանդար Աբասի միջադեպի համար

Սպահանի հայոց Թեմը ցավակցական ուղերձ է հղել Բանդար Աբասի Շահիդ Ռաջայի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի սրտաճմլիկ դեպքից հետո։

Ըստ Իրանի ռադիո-հեռուստատեսության գործակալության Սպահանի կենտրոնի հաղորդման՝ ուղերձում մասնավորապես նշւած է.

«Սպահանի Հայոց Թեմը ցավակացում և սգում է Շահիդ Ռաջայի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի ողբերգական դեպքի համար, որը պատճառ դարձավ մի շարք մեր թանկագին հայրենակիցների մահվան և վիրավորման։ Մեր  ցավակցությունն ենք հայտնում Գերագույն առաջնորդին, ԻԻՀ հարգարժան կառավարությանը, Իրանի ազնիվ ու պատվավոր ժողովրդին և այս միջադեպի զոհերի ընտանիքներին:

Մեր խորին կարեկցանքը հայտնելով վերապրածներին՝ մաղթում ենք աստվածային ողորմություն այս դեպքի զոհերի համար և վիրավորներին ցանկանում լիակատար և շուտափույթ ապաքինում, իսկ զոհվածների ընտանիքներին՝ համբերություն ու տոկունություն։

Հույս ունենք, որ Աստծո կամոք Իրանի թանկագին ժողովուրդը միասնությամբ ու համերաշխությամբ կհաղթահարի այս մեծ վիշտը և կկանխվի նման դժբախտ դեպքերի կրկնությունը»։