Իրանցի մարզուհին բրոնզե մեդալ է նվաճել Ռուսաստանում անցկացված Kettlebell-ի աշխարհի առաջնությունում
https://parstoday.ir/hy/news/iran-i232212-Իրանցի_մարզուհին_բրոնզե_մեդալ_է_նվաճել_Ռուսաստանում_անցկացված_kettlebell_ի_աշխարհի_առաջնությունում
Pars Today- Իրանի ազգային հավաքականի մարզուհին նվաճել է բրոնզե մեդալ Ռուսաստանում անցկացված աշխարհի գավաթում։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մայիս 06, 2025 10:08 Asia/Tehran
  • Kettlebell-ի Իրանի ազգային հավաքականի մարզուհի՝ Փարիսա Բայրամի Ասլ Թեքնանլուն
    Kettlebell-ի Իրանի ազգային հավաքականի մարզուհի՝ Փարիսա Բայրամի Ասլ Թեքնանլուն

Pars Today- Իրանի ազգային հավաքականի մարզուհին նվաճել է բրոնզե մեդալ Ռուսաստանում անցկացված աշխարհի գավաթում։

Սանկտ Պետերբուրգում կայացել է Kettlebell-ի աշխարհի գավաթի խաղարկությունը, որին մասնակցեցին տարբեր երկրների ներկայացուցիչներ։ Ինչպես հաղորդում է Pars Today-ը, երկուշաբթի օրը, մրցույթի ավարտին, Kettlebell-ի Իրանի ազգային հավաքականի մարզուհի՝ Փարիսա Բայրամի Ասլ Թեքնանլուն +68 կգ քաշային կարգում զբաղեցրել է երրորդ տեղը։

Առաջին և երկրորդ տեղերը զբաղեցրին Լեհաստանի և Բրազիլիայի ներկայացուցիչները։

Հարկ է նշել, որ Kettlebell-ը կլոր ձևի ծանրաձող է, որն ունի կամարաձև բռնակ և օգտագործվում է բոդիբիլդինգի վարժությունների համար։

Քեթլբելլի սկզբնական ձևն ավելի շատ նման է առանց ծորակի թեյնիկին, այդ իսկ պատճառով այն անգլերենում կոչվում է Քեթլբել։ Այս գործիքը սովորաբար պատրաստվում է թուջից կամ պողպատից։

Վերջին տարիներին Kettlebell-ը մեծ ժողովրդականություն է վայելում որպես բոդիբիլդինգի և ֆիթնեսի միջոց։ Kettlebell-ը փոխարինում է ուժային մարզումների այլ գործիքներին։