Ավարտվեց Իրան-ԱՄՆ բանակցությունների չորրորդ փուլը․ «Դժվար, բայց արդյունավետ»
(last modified Sun, 11 May 2025 14:26:23 GMT )
Մայիս 11, 2025 17:56 Asia/Tehran
  • Ավարտվեց Իրան-ԱՄՆ բանակցությունների չորրորդ փուլը․ «Դժվար, բայց արդյունավետ»

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային X սոցիալական ցանցում հայտարարել է Օմանի մայրաքաղաք Մասկատում Իրանի և ԱՄՆ-ի միջև անուղղակի բանակցությունների չորրորդ փուլի ավարտի մասին և գրել է.-Դժվար, բայց արդյունավետ բանակցություններ՝ միմյանց դիրքորոշումներն ավելի լավ հասկանալու և տարաձայնությունները լուծելու տրամաբանական ու իրատեսական ուղիներ գտնելու համար։

Բաղայիի խոսքով՝ բանակցությունների հաջորդ փուլի ժամանակն ու վայրը կհայտարարի Օմանի համակարգողը։

Հղում անելով ԱՄՆ կառավարության բարձրաստիճան աղբյուրին, Ռոյթերսը հաղորդել է, որ համաձայնություն է ձեռք բերվել տեխնիկական հարցերի շուրջ համագործակցության թեմայով շարունակել բանակցությունները։

Ինչպես հաղորդում է Tasnim լրատվական գործակալությունը՝ հղում անելով Reuters-ին, ԱՄՆ կառավարության բարձրաստիճան պաշտոնյան հավելել է, որ Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը Մասկատում ուղղակի և անուղղակի բանակցություններ է վարել Իրանի հետ։

ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյան Axios-ին ասել է. «Մենք ոգևորված ենք այսօրվա արդյունքով և անհամբեր սպասում ենք մեր հաջորդ հանդիպմանը, որը կկայանա մոտ ապագայում»։