Մեկնաբանություն - Վերլուծություն. Իրան-ԵԱՏՄ համաձայնագրի ռազմավարական առավելությունները
Ուրբաթ օրն ուժի մեջ մռտավ Իրան-ԵԱՏՄ նոր համաձայնագիրը, որը շրջադարձային կետ է երկրի տնտեսական քաղաքականության համար։
Կառավարության տեղեկատվության ղեկավար Ալի Ահմադնիայի խոսքով՝ Իրանի և միության հինգ անդամ երկրների՝ Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի, Հայաստանի և Ղրղզստանի միջև առևտրի մոտ 87 տոկոսը այսուգհետ կիրականացվի զրոյական մաքսատուրքերով։ Այս գործողությունը կարևոր քայլ է արտաքին առևտրի զարգացման, պատժամիջոցների ճնշումների նվազեցման և Իրանի կապման ուղղությամբ եվրասիական զարգացող շուկաների հետ։
ԵԱՏՄ-ի նպատակն է ստեղծել ընդհանուր շուկա, վերացնել ներքին սակագները, ներդնել միասնական արտաքին սակագներ՝ ապրանքների, ծառայությունների և կապիտալի ազատ հոսքը խթանելու նպատակով։ Միության հետ Իրանի համագործակցությունը կարող է երկրին ապահովել 180 միլիոն բնակչություն ունեցող շուկա և հարթել առևտրային գործընկերների դիվերսիֆիկացման ճանապարհը։ Այս համաձայնագիրը կարող է երկկողմ առևտրի ծավալը հասցնել առնվազն 10 միլիարդ դոլարի։
Համաձայնագրի ամենակարևոր առավելություններից մեկն ազգային արժույթներով առևտրի մասնաբաժնի 70 տոկոսի ավելացումն է, որը, պատժամիջոցների պայմաններում, էական դեր կխաղա Իրանի կախվածությունը արևմտյան ֆինանսական համակարգից նվազեցնելու և ֆինանսական փոխանակումները հեշտացնելու գործում։ Այս կարողությունն օգտագործելով՝ Իրանը կարող է բարելավել իր առևտրի մակարդակը՝ առանց արևմտյան ֆինանսական միջնորդների անհրաժեշտության։
Բացի այդ, այս համաձայնագիրը նոր ենթակառուցվածքային հնարավորություններ է ընձեռում Իրանին։ Այնպիսի երթուղիները, ինչպիսին է Հյուսիս-Հարավ միջանցքը, որը ներառում է Ռուսաստանի, Իրանի և Կենտրոնական Ասիայի երկրների միջև երկաթուղային և ցամաքային գծեր, ինչպես նաև Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունը, կարող են բարձրացնել Իրանի աշխարհաքաղաքական դիրքը որպես Արևելքի և Արևմուտքի միջև կամուրջ։ Այս երթուղիները ոչ միայն կբարձրացնեն երկրի արտարժույթի եկամուտները, այլև կնպաստեն սահմանամերձ շրջանների զարգացմանը և տնտեսական բարգավաճմանը։
Ունենալով էներգետիկ հսկայական պաշարներ, Իրանը կարող է կարևոր դեր խաղալ ԵԱՏՄ անդամ պետությունների, մասնավորապես՝ Հայաստանի և Բելառուսի էներգետիկ անվտանգության ապահովման գործում։ Սա հնարավորություն կտա գազի, նավթի և էլեկտրաէներգիայի արտահանման երկարաժամկետ պայմանագրեր կնքել և կամրապնդի Իրանի դերը տարածաշրջանային էներգետիկ շուկայում։
Արդյունաբերական առումով ԵԱՏՄ-ի հետ համագործակցությունը կարող է հող նախապատրաստել տեխնոլոգիաների փոխանցման և համատեղ ներդրումների համար այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են նավթաքիմիական արդյունաբերությունը, ավտոմոբիլային արդյունաբերությունը և զբոսաշրջությունը։ Իրանի մոտիկությունը թիրախային երկրներին և մշակութային ու տարածաշրջանային ընդհանրությունների առկայությունը հնարավորություն են տալիս ընդլայնել առևտրային և արդյունաբերական գործընկերությունները։
Աշխարհաքաղաքական տեսանկյունից, ԵԱՏՄ-ի նման տարածաշրջանային դաշինքներին ակտիվ անդամակցությունը կամրապնդիէ Իրանի տարածաշրջանային դիրքերը և կխոչընդոտի Արևմուտքի մեկուսացման քաղաքականությանը։
Համաձայնագիրն Իրանին թույլ կտա ավելի կառուցողական դեր խաղալ Արևմտյան Ասիայի քաղաքական և անվտանգության կայունության գործում և մեծացնել իր բանակցային ուժը միջազգային ասպարեզում։ Ընդհանուր առմամբ, Իրան-ԵԱՏՄ առևտրային համաձայնագիրը ոչ միայն տնտեսական բարգավաճման ուղղությամբ արդյունավետ քայլ է, այլև կարող է կարևոր դեր խաղալ Իրանի ռազմավարական դիրքի վերաիմաստավորման գործում տարածաշրջանային և համաշխարհային նոր տնտեսական ու քաղաքական կարգում։