Իսպանիայի փոխդեսպան. Իրանը դարձել է Պիկասոյի ուսումնասիրությունների կենտրոն
-
Պիկասոյի աշխատանքը Թեհրանում բացված ցուցահանդեսում
Թեհրանի Դաֆինե թանգարանում Պաբլո Պիկասոյի աշխատանքների քննարկման թեմայով հանդիպման ժամանակ, Իրանում Իսպանիայի փոխդեսպանը հայտարարել է, որ Իրանը վերածվել է Պիկասոյի ուսումնասիրությունների համաշխարհային կենտրոնի։ Նա ընդգծել է այս մեծ նկարչին ճանաչելու կարևորությունը։
Պիկասոյի հինգ աշխատանքների վերլուծությանը նվիրված հանդիպմանը, Իսպանիայի փոխդեսպանն ասել է․ «Ես հետաքրքիր եմ համարում, որ Իրանը դարձել է Պիկասոյի ուսումնասիրությունների կենտրոն»։
Pars Today-ի փոխանցմամբ՝ անդրադառնալով Ժամանակակից արվեստի թանգարանում և Դաֆնե թանգարանում Պիակսոյի աշխատանքների ցուցահանդեսի բացմանը, Անտոնիո Տորեսն ասել է, որ Իրանում այս նկարչին ճանաչելու հետաքրքրությունը մեծ է։
Անդրադառնալով Իրանում Պիկասոյի հինգ գեղանկարների առկայությանը, նա ասել է. «Պիկասոյի նկարներն Իրանում տեսնելը մեծ անակնկալ էր։ Ես միշտ հավատացել եմ, որ Իրանը լի է առեղծվածներով, և Պիկասոյի նկարները այդ առեղծվածներից մեկն էին»։
Թեհրանի Ալ-Զահրա համալսարանի դոցենտ, դոկտոր Փարիսա Շադ Ղազվինին՝ վերլուծելով Պիկասոյի գեղարվեստական անհատականությունը, նրան բնութագրել է որպես ստեղծագործ և բեկումնային արվեստագետ։ Նա նաև նշել է Դաֆնե թանգարանում գտնվող աշխատանքների բարձր արժեքը և ասել. «Նման աշխատանքների գոյությունը Իրանում լավ հնարավորություն է սիրահարների համար մոտիկից դիտարկելու ամենահայտնի նկարիչների աշխատանքները»։
Դաֆնե թանգարանում ներկայացված աշխատանքների թվում են Պաբլո Պիկասոյի 3 գեղանկար և 2 լիտոգրաֆիա, որոնք մեծ արժեք ունեն։