Արաղչի. Սաուդյան Արաբիան շատ կարևոր դիրք է զբաղեցնում Իրանի հարևանության քաղաքականության մեջ
https://parstoday.ir/hy/news/iran-i233156-Արաղչի._Սաուդյան_Արաբիան_շատ_կարևոր_դիրք_է_զբաղեցնում_Իրանի_հարևանության_քաղաքականության_մեջ
Pars Today - Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարը, ընդգծելով Սաուդյան Արաբիայի դիրքը Իրանի հարևանության քաղաքականության մեջ, ասել է. «Մենք կշարունակենք մեր եղբայրական հարաբերությունները և թույլ չենք տա այդ հարաբերությունները խափանվեն»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 29, 2025 11:47 Asia/Tehran
  • Արաղչի. Սաուդյան Արաբիան շատ կարևոր դիրք է զբաղեցնում Իրանի հարևանության քաղաքականության մեջ

Pars Today - Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարը, ընդգծելով Սաուդյան Արաբիայի դիրքը Իրանի հարևանության քաղաքականության մեջ, ասել է. «Մենք կշարունակենք մեր եղբայրական հարաբերությունները և թույլ չենք տա այդ հարաբերությունները խափանվեն»։

Հղումով անելով IRNA լրատվական գործակալությանը՝ Pars Today-ը հաղորդել է, որ Իրանի արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին, արձագանքելով Մեդինայում մի իրանցու ձերբակալությունից հետո առաջացած որոշ հարցերին, ասել է. «Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունների հարցը ներկայումս լուրջ ուշադրության է արժանացել առաջացած խնդրի պատճառով»։

Արաղչին ընդգծել է. «Իրանը լիովին լուրջ է վերաբերվում Սաուդյան Արաբիայի հետ հարաբերություններին, և մեր հարևանության հարաբերություններն ու քաղաքականությունը, որոնք սկսվել են ավելի վաղ, շատ կարևոր են, իսկ Սաուդյան Արաբիան շատ կարևոր դիրք է զբաղեցնում այս քաղաքականության մեջ, և մենք կշարունակենք մեր եղբայրական հարաբերությունները և թույլ չենք տա որևէ խափանում առաջանա այդ հարաբերություններում»։