Ինչո՞ւ է Իրանի կառավարությունը տապալելու՝ Արևմուտքի նախագիծը, դատապարտված ձախողման
Իսլամական հեղափոխությունից հետո Արևմուտք բազմցիս փորձել է փոխել Իրանի կառավարությունը։ Վերջին օրինակը վերջերս ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի տարածքի դեմ իրականացված ռազմական ագրեսիան էր։ Բայց չնայած հսկայական գումարներ ծախսելուն, նրանք միշտ ձախողվել են այս նախագծում։
Middle East Monitor կայքը վերջերս հրապարակել է Թիմոթի Հոփերի հոդվածը, որում ասվում է է. «2025 թվականի վերջին ամիսներին Արևմտյան Ասիայի քաղաքական ասպարեզը կրկին ականատես եղավ հին գաղափարի վերածննդին, որը, չնայած աբզմաթիվ ձախողումներին, դեռևս կենդանի է արևմտյան ուժային շրջանակներում. «Իրանում ռեժիմի փոփոխություն արտաքին ճնշման, մասնավորապես՝ ռազմական միջամտության միջոցով»։
Իրանի վրա ԱՄՆ-ի և Իսրայելի վերջին հարձակումից հետո միջամտության թեման կրկին հայտնվել է արևմտյան լրատվամիջոցների և քաղաքական բանավեճերի ուշադրության կենտրոնում։
Սակայն ո՛չ անցյալի փորձը՝ Իրաքից ու Լիբիայից մինչև Աֆղանստան, ո՛չ էլ փորձագիտական վերլուծությունները չեն հաստատում արտաքին միջամտության իրագործելիությունը կամ դրական հետևանքները։ Ապացույցները վկայում են, որ արտաքին միջամտության արդյունքում որևէ ռեժիմի փոփոխությունը հազվադեպ է հանգեցնում ժողովրդավարության։ Չպլանավորված միջամտությունները չեն հանգեցնում վերակառուցման և զարգացման, այլ ստեղծում են մի տեսակ կազմակերպված անկարգություն։ ԱՄՆ-ի դուրսբերումը Աֆղանստանից և թալիբների վերադարձը երկրների կառավարությունների փոփոխության գործում արտաքին միջամտության անկանխատեսելի հետևանքների հստակ օրինակ է։ Միևնույն ժամանակ, նման միջամտությունների մարդկային ծախսերը շատ ավելի բարձր են եղել, քան կանխատեսվում էր։ Միայն Իրաքի պատերազմի սկզբնական տարիներին սպանվել կամ տեղահանվել է ավելի քան 500 հազար խաղաղ բնակիչ։
Իրանում ռեժիմի փոփոխության քաղաքականությունը հիմնված է այն ենթադրության վրա, որ արտաքին ճնշումը կարող է արագորեն քանդել երկրի քաղաքական կառուցվածքը։ Սակայն հակառակ որոշ արևմտյան կառավարությունների ընկալմանը, Իսլամական Հանրապետությունը միայն քաղաքական ռեժիմ չէ, այլ արմատավորված է կրոնական, ռազմական և գաղափարախոսական ինստիտուտներում։ Բացի այդ, Իրանի կառավարական համակարգը իրականում մշակել է պաշտպանական, հետախուզական և հանրային մոբիլիզացիայի ինստիտուտների ցանց, որը կարող է դիմադրել տնտեսական, ռազմական և քաղաքական լուրջ ճնշումներին ու պատժամիջոցներին։
Հակառակ տարածված կարծիքի, ներքին բողոքի ցույցերը և սոցիալական դժգոհությունը անպայման չեն վկայում իշխանության վակուումի կամ արտաքին միջամտությունը ընդունելու հասարակության պատրաստակամության մասին։ Շատ դեպքերում արտաքին ճնշումը ոչ միայն չի թուլացրել կառավարությունը, այլև ամրապնդել է ներքին համախմբվածությունն ու ազգայնական տրամադրությունները։ Այն, ինչ երբեմն մեկնաբանվում է որպես պետության և ազգի միջև եղած անջրպետի պատճառով մոտալուտ փլուզման նշան, իրականում կարող է վկայել շատ զարգացող հասարակություններում քննարկումների մասին։ Իրանի գաղափարախոսական և ռազմական կառույցները ոչ միայն ունակ են պաշտպանվելու ճգնաժամի ժամանակ, այլև ունեն կառավարության համար լեգիտիմություն վերարտադրելու կարողություն։
Մինչև արևմտյան քաղաքականության մշակողները չհրաժարվեն արագ ռազմական լուծումների գայթակղությունից, ցանկացած միջամտություն միայն կվերարտադրի այն ճգնաժամերը, որոնք տասնամյակներ շարունակ տանջել են տարածաշրջանը։ Քանի որ աշխարհը շարժվում է դեպի բազմաբևեռ կարգ, ուժի վրա հիմնված մոտեցումները շարունակելը և ազգային ինքնիշխանության անտեսումն ավելի ու ավելի կհանդիպեն զարգացող տերությունների դիմադրությանը։ Չինաստանը, Ռուսաստանը և նույնիսկ որոշ արաբական երկրներ ավելի քիչ պատրաստակամություն են ցուցաբերել աջակցելու Իրանի դեմ ուղղված նախագծերին։ Եթե Արևմուտքի նպատակն իսկապես Իրանի ժողովրդին աջակցելն է, ապա նրանց վարքագիծը պետք է լինի դիվանագիտության վրա կենտրոնանալու, ազգային ինքնիշխանությունը հարգելու և տեղական զարգացումները ամրապնդելու շրջանակներում։