Իրանի ԱԳ նախարար. Արվեստն ազգերի միջև հաղորդակցության և բարեկամության համընդհանուր լեզու է
Երեքշաբթի օրը հրապարակված ուղերձում, ԻԻՀ ԱԳ նախարարն անդրադարձել է Իրանի արվեստի համալսարանի հոգաբարձուների խորհրդի նիստին իր մասնակցությանը և նշել, որ արվեստն ազգերի միջև հաղորդակցության և բարեկամության համընդհանուր լեզու է։
Սեյեդ Աբբաս Արաղչին Ինստագրամում գրել է. «Արվեստն ազգերի միջև հաղորդակցության և բարեկամության համընդհանուր լեզու է, իսկ մեզ՝ իրանցիներիս համար արվեստը հին մշակույթի և քաղաքակրթության հայելին է և մշակութային և գեղարվեստական դիվանագիտության միջոցով խորը մարդկային կապերի ամրապնդման հիմքը»։
Արաղչին նշել է․ «ԱԳՆ շենքերի տեղակայումը Թեհրանի պատմական համալիրների սրտում և Արվեստի համալսարանի պատմական հուշարձանների կողքին, իրանական ճարտարապետության և արվեստի ժամանակակից պատմության մեջ հիասքանչ դրսևորում է, որը, համատեղելով ավանդական գեղագիտությունը և դիվանագիտական գործառույթը, ցուցադրում է Իրանի հարուստ մշակութային ինքնությունը համաշխարհային ասպարեզում»: