Իրանի զինված ուժերը պատրաստ են վճռականորեն արձագանքել թշնամու ագրեսիային
ԻԻՀ ԶՈՒ ԳՇ պետը հայտարարել է, որ զինված ուժերն ավելի վճռականորեն կպատասխանեն ԱՄՆ-ի և Սիոնիստական ռեժիմի նոր ագրեսիային։
ՀԱՀ ազգային պաշտպանության ուժերի հրամանատարի հետ Թեհրանում կայացած հանդիպման ժամանակ, Աբդոլռահիմ Մուսավին ասել է, որ Հարավաֆրիկյան Հանրապետության կողմից Սիոնիստական ռեժիմի դեմ ներկայացված դատական հայցը համապատասխանում է ԻԻՀ քաղաքականությանը և դիրքորոշումներին և արդարադատության հաստատմանն ուղղված քայլ է։
Խոսելով իրենց պարտավորությունները խախտելու՝ ԱՄՆ-ի և Սիոնիստական ռեժիմի պատմության մասին, Աբդոլռահիմ Մուսավին ասել է. «Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերը լիովին պատրաստ են ավելի խիստ արձագանքել ցանկացած նոր ագրեսիայի»։
Գեներալ-մայոր Մուսավին նաև ընդգծել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի դերը՝ որպես «աշխարհի ամենամեծ հակաահաբեկչական ուժ», հավելելով. «Այս ուժն ունի արժեքավոր փորձ, որը կարող է փոխանցել Հարավաֆրիկյան Հանրապետությանը»։