Սպահանի պատմական կամուրջները. ճարտարագիտության և արվեստի գլուխգործոցներ + լուսանկարներ
https://parstoday.ir/hy/news/iran-i237314-Սպահանի_պատմական_կամուրջները._ճարտարագիտության_և_արվեստի_գլուխգործոցներ_լուսանկարներ
Զայանդեռուդ գետի վրա կառուցված Սպահանի պատմական կամուրջները ինժեներական գործառույթի և գեղարվեստական ​​գեղեցկության համադրություն են և այսօր հայտնի են որպես Իրանի մշակութային ժառանգության անսասան խորհրդանիշներ։
(last modified 2025-09-23T14:30:11+00:00 )
Սեպտեմբեր 23, 2025 17:59 Asia/Tehran
  • Սպահանի պատմական կամուրջները. ճարտարագիտության և արվեստի գլուխգործոցներ + լուսանկարներ

Զայանդեռուդ գետի վրա կառուցված Սպահանի պատմական կամուրջները ինժեներական գործառույթի և գեղարվեստական ​​գեղեցկության համադրություն են և այսօր հայտնի են որպես Իրանի մշակութային ժառանգության անսասան խորհրդանիշներ։

Սիոսեփոլ, Խաջու ,  Շահրեստան, Ջուբի և Մարնան կամուրջները այս  կառույցներից ամենահայտնիներն են։ Բացի հաղորդակցական գործառույթից, դրանք Սեֆյանների օրոք ունեցել են նաև սոցիալական և մշակութային գործառույթ։

Սպահանի ամենահին կամուրջը Շահրեստան կամուրջն է, որի հիմքերը թվագրվում են Սասանյանների ժամանակաշրջանին։ Այս կամուրջը վերանորոգվել է Բուվայհիների  և Սելջուկյանների ժամանակաշրջանում և իր վերջնական տեսքը ստացել է Սեֆյանների դարաշրջանում։ 112 մետր երկարությամբ և 11 թռիչքով Շահրեստան  կամուրջն անցյալում առևտրային և ռազմական ճանապարհ էր և այժմ օգտագործվում է միայն հետիոտների համար։

Շահրեստան կամուրջ

 

Սպահանի արևմուտքում է գտնվում 17 թռիչքով և 180 մետր երկարությամբ «Մարնան կամուրջը», որի սկզբնական կառուցվել է Թահմասպ I թագավորի  օրոք։ Այս կամուրջը վերանորոգվել է Սեֆյան դինաստիայի Սուլեյման  I թագավորի գահակալության տարիներին՝ Ջուղայի հայերի մասնակցությամբ, և վերակառուցվել է 1970-ական թվականներին՝ ջրհեղեղից հետո։

Մարնան կամուրջ

Սպահանի ամենահայտնի կամուրջը «Սիոսեփոլն» է, որը կառուցվել է 16-րդ դարի վերջին՝ Շահ Աբբաս I-ի հրամանով: Այս 300 մետրանոց կամուրջը՝ 33 թռիչքով, Չահարբաղի առանցքը կապում էր Նոր Ջուղա թաղամասին և հայտնի է որպես մուսուլմանների և քրիստոնյաների մշակութային համակեցության խորհրդանիշ: Քաղաքային գործառույթից բացի, կամրջի կառուցվածքը կապված է իսլամական և քրիստոնեական կրոնական խորհրդանիշների հետ:

Սիոսեփոլ՝Սպահանի քաղաքային ողնաշարը
Սիոսեփոլ՝ արքունական նկրտումների դրսևորում
Սիոսեփոլ՝ մշակութային և կրոնական համակեցության խորհրդանիշ
Տեխնիկական հմտություն՝ Սիոսեփոլ կամրջի կառուցման մեջ
Սիոսեփոլ կամրջի ազդեցությունը աշխարհի հայեցողության վրա

«Խաջու կամուրջը» ևս կառուցվել է 1650 թվականին՝ Շահ Աբբաս II-ի օրոք։ Այս 132 մետրանոց կամուրջը, բացի իր հաղորդակցման դերից, մարդկանց հավաքվելու և զվարճանալու վայր էր։ Կամրջի կենտրոնում և երկու կողմերում գտնվող թագավորական տաղավարները վկայում են, որ այս կառույցը, բացի իր ինժեներական գործառույթից, նաև եղել է արարողակարգային միջոցառման վայր։

Խաջու կամուրջ

Սպահանի պատմական կամուրջները այսօր ոչ միայն համարվում են Սեֆյանների դարաշրջանի ճարտարագիտական ​​գլուխգործոցներ, այլև համարվում են այս քաղաքի մշակութային և սոցիալական ինքնության դրսևորումներ։