Բացահայտիր Իրանը. հիանալի մեդիա արշավ՝ Հարավային Խորասանի ներուժը ներկայացնելու համար
https://parstoday.ir/hy/news/iran-i239096-Բացահայտիր_Իրանը._հիանալի_մեդիա_արշավ_Հարավային_Խորասանի_ներուժը_ներկայացնելու_համար
Pars Today- Իրանի արևելքում Հարավային Խորասան նահանգի մշակութային, տնտեսական, զբոսաշրջային և հանքարդյունաբերական ներուժի վրա կենտրոնացած «Իրան Ջան» ազգային միջոցառումը գրավել է Իրանի պետական ռադիոհեռուստատեսության արտասահմանյան թողարկումների լրատվամիջոցների ուշադրությունը:
(last modified 2025-11-11T14:44:17+00:00 )
Նոյեմբեր 11, 2025 18:31 Asia/Tehran
  • Բացահայտիր Իրանը. հիանալի մեդիա արշավ՝ Հարավային Խորասանի ներուժը ներկայացնելու համար

Pars Today- Իրանի արևելքում Հարավային Խորասան նահանգի մշակութային, տնտեսական, զբոսաշրջային և հանքարդյունաբերական ներուժի վրա կենտրոնացած «Իրան Ջան» ազգային միջոցառումը գրավել է Իրանի պետական ռադիոհեռուստատեսության արտասահմանյան թողարկումների լրատվամիջոցների ուշադրությունը:

Այս մեդիա արշավը, որն իրականացվում է «Բացահայտիր Իրանը» խորագրի ներքո, փորձում է ներքին և միջազգային լսարանին ներկայացնել նահանգի բազմազան կողմերը։

Ունենալով Աֆղանստանի հետ ամենաերկար սահմանը, ինչպես նաև գյուղատնտեսության, մշակույթի, պատմական ժառանգության և տնտեսության հարուստ ներուժով Հարավային Խորասանը հայտնի է որպես Իրանի զարգացման ճանապարհին գտնվող հիմնական նահանգներից մեկը: Այս միջոցառման շրջանակներում Իրանի արտասահմանյան թողարկումների ռադիո և հեռուստատեսային ալիքները պատրաստել և հեռարձակել են տարբեր ծրագրեր, այդ թվում՝ հարցազրույցներ, վավերագրական ֆիլմեր, կարճ հաղորդումներ, փոդքասթեր և տեսահեռարձակումներ։

Sahab սանցը, պատրաստելով հինգ ռադիոհաղորդում և չորս փոդքասթ Հարավային Խորասանի մասին, ինչպես նաև 101 կարճ հաղորդումներով, ներկայացնում է նահանգի գյուղատնտեսական արտադրանքը, զբոսաշրջային տեսարժան վայրերը և մշակութային դեմքերին։

Բացի Sahab ցանցից, Իրանի ռադիոհեռուստատեսության այլ ալիքներ, այդ թվում՝ Sahar-ը, iFilm-ը, Press TV-ն, HispanTV -ն և Al-Alam-ը, ներկայացնում են նահանգի ներուժը՝ ստեղծելով ռադիո և հեռուստատեսային ծրագրեր, փոդքասթեր, վավերագրական ֆիլմեր և լրացուցիչ նյութեր։