Բացահայտեք Իրանը - Գոլեստան նահանգ. իրանական արհեստների շարժիչ ուժը
Իրանի հյուսիս-արևելքում գտնվող Գոլեստան նահանգը, որն ունի յոթ հազար տարվա մշակութային պատմություն, այսօր երկրի ավանդական արհեստների կենտրոնն է։
Նահանգում, որը տարբեր էթնիկ խմբերի, այդ թվում՝ թուրքմենական համայնքի հայրենիքն է, կին արհեստավորներն արտադրում են թուրքմենական գորգեր, ասեղնագործ աշխատանքներ, արծաթե զարդեր և փայտե ձեռագործ իրեր, որոնք ապահովում են տեղացիների ապրուստի միջոցները և արտահանվում Կենտրոնական Ասիայից մինչև Եվրոպա։

Ըստ պաշտոնական վիճակագրության՝ Գոլեստանն ընթացիկ տարում ավելի քան 3.3 միլիոն դոլարի ձեռագործ աշխատանքներ է արտահանել այնպիսի երկրներ, ինչպիսիք են Թուրքմենստանը, Հայաստանը, Գերմանիան և Միացյալ Արաբական Էմիրությունները: Այս ոլորտում ակտիվ է մոտ 7500 արհեստավոր, որոնց 95 տոկոսը կանայք են, և նրանց մոտ 70 տոկոսը ապրում է գյուղական վայրերում:

Նահանգի կարևոր արհեստների թվում կարելի է նշել հազարամյակների պատմություն ունեցող բարդ նախշերով թուրքմենական գորգերը, խորհրդանշական նախշերով գելիմներն ու գունագեղ մետաքսե շալերը, ավանդական ասեղնագործությունը և ագաթով զարդարված արծաթե զարդերը: Տարածաշրջանի մյուս արհեստներից են խսիրագործություն, մետաքսագործությունը և գորգագործությունը, որոնցից շատերը վերածնվել են տեղական համայնքի կողմից և գրանցվել որպես ոչ նյութական մշակութային ժառանգություն։

Մասնագետների կարծիքով՝ կրթական ծրագրերի ընդլայնմամբ, շուկա մուտք գործելու բարելավմամբ և արտահանման ուղիների ընդլայնմամբ՝ Գոլեստանը կարող է դառնալ իրանական արհեստների առաջատար կենտրոն։ Այս վերափոխման հիմքը հին գիտելիքները, որակավորված աշխատուժը և առանձնահատուկ մշակութային ինքնությունն են։