Գոլեստան՝ հազարավոր գույների դրախտ Իրանի հյուսիս-արևելքում
https://parstoday.ir/hy/news/iran-i240462-Գոլեստան_հազարավոր_գույների_դրախտ_Իրանի_հյուսիս_արևելքում
Pars Today-  Գոլեստան նահանգը, իր բնական տեսարժան վայրերի և մշակութային բազմազանության յուրահատուկ համադրությամբ, հայտնի է որպես Իրանի հյուսիս-արևելքում գտնվող լավագույն զբոսաշրջային վայրերից մեկը:Գոլեստանը, որի կենտրոնը Գորգանն է, զբաղեցնում է ավելի քան 20,000 քառակուսի կիլոմետր տարածք,որտեղ ապրում են  տարբեր էթնիկ խմբեր, որոնցից յուրաքանչյուրը նպաստել է տարածաշրջանի մշակութային հարստությանը։
(last modified 2025-12-16T14:22:19+00:00 )
Դեկտեմբեր 16, 2025 17:37 Asia/Tehran
  • Գոլեստան՝ հազարավոր գույների դրախտ Իրանի հյուսիս-արևելքում

Pars Today-  Գոլեստան նահանգը, իր բնական տեսարժան վայրերի և մշակութային բազմազանության յուրահատուկ համադրությամբ, հայտնի է որպես Իրանի հյուսիս-արևելքում գտնվող լավագույն զբոսաշրջային վայրերից մեկը:Գոլեստանը, որի կենտրոնը Գորգանն է, զբաղեցնում է ավելի քան 20,000 քառակուսի կիլոմետր տարածք,որտեղ ապրում են  տարբեր էթնիկ խմբեր, որոնցից յուրաքանչյուրը նպաստել է տարածաշրջանի մշակութային հարստությանը։

Գոլեստանի ամենաակնառու տեսարժան վայրը Հիրկանյան անտառներն են, որոնք գրանցված են  ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում: Գոլեստանի ազգային պարկը, որպես Իրանի ամենահին ազգային պարկ, կենսաբազմազանության գանձարան է՝ 90,000 հեկտար տարածքով: Գոլեստանի մյուս հիանալի տեսարժան վայրերն են Շիրաբադի աստիճանավոր ջրվեժը, փիրուզագույն Գոլ Ռամիան աղբյուրը և  Գալիքեշի կակաչների կարմիր դաշտերը և թուրքմենական Սահարայի անծայրածիր տարածքները: Գորգանի Նահարխորան և Ալանգդարե անտառային պարկերը նույնպես Գոլեստանի տեսարժան վայրերից են լեռնագնացության և  էկոտուրիզմի համար։

Գոլեստան կարելի է այցելել դեպի այս նահանգ ուղիղ չվերթներով, Թեհրանից և Մաշհադից երկաթուղային գծերով, ինչպես նաև հարևան նահանգներից գլխավոր մայրուղիներով։  Բնության, պատմության և մշակույթի յուրօրինակ համադրությունը, Գոլեստանը դարձրել է Իրանի  հյուսիսարևելքի «հազար գույների դրախտը»,որը ամեն տարի հյուրընկալում է մեծ թվով ներքին և օտարերկրյա զբոսաշրջիկների։

Նահարխորան անտառային պարկը
Ալանգդարե անտառային պարկը
Ալանգդարե անտառային պարկը
Գոլեստանի ազգային պարկը
Շիրաբադի ջրվեժը
Գոլ Ռամիան աղբյուրը
Կակաչների դաշտը
Թուրքմենական Սահարան