Բացահայտեք Իրանը - Ճարտարապետական ​​գլուխգործոց Իրանի հյուսիս-արևելքում․ Գոնբադե Քաբուս աշտարակը՝ հավերժության խորհրդանիշ
https://parstoday.ir/hy/news/iran-i240472-Բացահայտեք_Իրանը_Ճարտարապետական_գլուխգործոց_Իրանի_հյուսիս_արևելքում_Գոնբադե_Քաբուս_աշտարակը_հավերժության_խորհրդանիշ
Գոլեստան նահանգում գտնվող  հազարամյա դամբարանային հուշարձան՝ Գոնբադե Քաբուս աշտարակը ճանաչված է որպես իրանա-իսլամական ճարտարապետության մնայուն գլուխգործոցներից մեկը: Այս 52 մետր բարձրությամբ աղյուսե աշտարակը կանգնած է արհեստական ​​բլրի վրա և մոնղոլների կողմից ավերված Գորգան հին քաղաքի միակ մնացած հուշարձանն է:
(last modified 2025-12-16T15:07:10+00:00 )
Դեկտեմբեր 16, 2025 18:17 Asia/Tehran
  • Բացահայտեք Իրանը - Ճարտարապետական ​​գլուխգործոց Իրանի հյուսիս-արևելքում․ Գոնբադե Քաբուս աշտարակը՝ հավերժության խորհրդանիշ

Գոլեստան նահանգում գտնվող  հազարամյա դամբարանային հուշարձան՝ Գոնբադե Քաբուս աշտարակը ճանաչված է որպես իրանա-իսլամական ճարտարապետության մնայուն գլուխգործոցներից մեկը: Այս 52 մետր բարձրությամբ աղյուսե աշտարակը կանգնած է արհեստական ​​բլրի վրա և մոնղոլների կողմից ավերված Գորգան հին քաղաքի միակ մնացած հուշարձանն է:

Գոնբադե Քաբուս աշտարակի եզակի առանձնահատկությունը նրա ձևի պարզությունն է և բարդ զարդարանքների բացակայությունը, ինչը նրա արտահայտչական ուժը թողնում է մաքուր երկրաչափությանը և ճշգրիտ համամասնություններին:  Կառույցը գլանաձև լինելու բերումով դիմացկուն է բնության երևույթների դիմաց, իսկ կոնաձև տանիքը ցույց է տալիս իրանական ճարտարապետության և Կենտրոնական Ասիայի ավանդույթների միաձուլումը: Գոնբադե Քաբուս աշտարակը  գրանցված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում:

Աշտարակի ներքին տեսքը ներքևից